Լրահոս

Նոր էլիտար հարսանիք, մեկն էլ շուտով սպասվում է

 

Հրապարակ թերթը գրում է. «Աշունը եկել է, հարսանիքների սեզոնը՝ բացվել, եւ իշխանական էլիտան աչք չի բացում քեֆ-ուրախություններից: Հոկտեմբերի 2-ին «Ֆլորենս» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել եւս մեկ էլիտար հարսանիք․ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի որդին ամուսնացել է Սամվել Կարապետյանի քրոջ դստեր հետ: Հարսանիքին ներկա է եղել հայաստանյան իսթեբլիշմենթը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ` առանց «խնամի-սանիկ» Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի:

Առաջիկայում եւս մի քեֆ-ուրախություն է սպասվում. հոկտեմբերի 20-ին տեղի կունենա իշխանությունների «լյուբիմչիկ», անպարտելի` «ջրում չխեղդվող, կրակում չայրվող» ՍԱՍ-ի Արտակի դստեր հարսանիքը։ Նա ամուսնանում է Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցային համալիրի համասեփականատերերից մեկի որդու հետ»:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing