Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը Ռոբերտ Քոչարյանի մասին հարցին

120

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իր կառավարման 100 օրվա ամենակարևոր ձեռքբերումը այն ժողովուրդն է, որն այսօր իր հետ երթով շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ ու մասնակցում հանրահավաքին։

Լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն ասաց, որ Հայաստանում բռնություն չի լինելու, և մարդիկ, ովքեր եկել են այստեղ, իրենց կամքով են եկել։

«Քայլերթի նպատակը Հայաստանի քաղաքացիների հետ լինելն է ևս մեկ անգամ և ՀՀ քաղաքացիներին ողջունելը, նրանց ասելը, որ հպարտանում եմ բոլորով։ Այս մթնոլորտն է նպատակը», — հայտարարեց Փաշինյանը։

Նա ասաց, որ փայլուն տրամադրություն ունի։ Լրագրողները, վկայակոչելով Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցը, նշեցին, որ ըստ նրա ինքը կարող է նոր Հայաստանի առաջին քաղբանտարկյալը լինել, ինչին Փաշինյանը արձագանքեց. «Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու»։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache