Լրահոս

Նոր կառավարությունը չունի փոփոխությունների այն իրական ցանկությունը, որը մենք ակնկալում ենք. Զարուհի Փոստանջյան

 
za
Armlur.am  Երեկ նոր նշանակված կառավարությունը մասնակցեց հարցուպատասխանի, և նրանք չեն ներշնչում փոփոխությունների այն իրական ցանկությունը, որը մենք ակնկալում ենք: Այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այս մասին նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Այս կառավարությունը փաստացի ներկայացրեց մի Հարկային օրենսգիրք, որով խաղի կանոնների փոփոխություն չենք կարող ենթադրել կամ ակնկալել: Այն հայտարարությունը, որ ես չեմ կարող ունենալ պատասխան այն հարցի վերաբերյալ` ինչպես պետք է անել, որ լավագույն մասնագետները մնան Հայաստանում, դրա պատասխանը իրենք չգիտեն: Եթե մնում է նույն համակարգը, ապա չես կարող պատասխան տրամադրել այդ հարցին: Մենք տեսնում ենք, որ համակարգային փոփոխության ցանկություն չկա», – նշեց նա:

 

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara