Լրահոս

Նոր կրակոցներ Ջրառատում. կան վիրավորներ

 

Ինչպես արդեն հայտնի է, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայրենի գյուղում նախընտրական թեժ կրքեր են, որոնք դեռ շարունակվում են: Politik.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ այսօր  կրկին կրակոցներ են արձակվել  Արմավիրի մարզի՝  Ջրառատ գյուղում. կրակել են գյուղի երիտասարդներից Հակոբ Մելքոնյանի վրա, ինչպես նաև դանակահարել վերջինիս հորեղբորը:

Նշենք, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ այս անգամ միջադեպի անմիջական մասնակիցներից է եղել  ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամը, ով նաև  Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի եղբայրն է:

Հավելենք, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբից տեղեկացանք, որ կան վիրավորներ՝ դաշինքի համակիրների վրա զինված հարձակման հետևանքով:

Լուրի հավաստիությունը ճշտելու համար Politik.am-ի թղթակիցը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, որտեղից մեզ  փոխանցեցին, որ կպատասխանեն քիչ ուշ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing