Նոր կրքեր քաղաքապետի «աթոռի» շուրջ

286

hraparak.am — Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե դիմում է գրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին ու դա անում է հանուն Երևանի, նոր կրքեր է բորբոքել։

Մի կողմից ՀՀԿ-ն որոշել է կատաղի պայքար մղել և քաղաքապետի պաշտոնն ատամներով պահել, մյուս կողմից գլուխ են բարձրացել օրեր առաջ քաղաքապետարանի մոտ ակցիա անող ՀԿ-ները, որոնք այդ աթոռին պատկերացնում են «Ելք»-ի ավագանու անդամ Զարուհի Բաթոյանին։

Որպես փաստարկ բերում են այն, որ Բաթոյանը կին է, հաշմանդամություն ունի ու նման քաղաքապետ ունենալը դրական կբնութագրի նոր իշխանություններին։ Բայց այս ճանապարհին սոցցանցերում հմտացած ՀԿ-ները ձեռնարկել են ոչ առաջադեմ գործելաոճ՝ Ալեն Սիմոնյանին վատաբանելու և նրա առաջադրմանն այդ եղանակով խանգարելու մեթոդը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache