Լրահոս

Նոր մանրամասներ Դիլիջանում տեղի ունեցած սպանությունից

 

Բացահայտվել է օգոստոսի 5-ին Դիլիջան քաղաքում կատարված սպանությունը: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Օգոստոսի 5-ին, ժամը 20.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1978 թ. ծնված Հայկ Գ.-ն, 1958 թ. ծնված Հակոբ Ե.-ն, 1966 թ. ծնված Արտակ Ե.-ն և 1990 թ. ծնված Արթուր Եգանյանը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցում գտնվող «Ջոնիկի բեսեդկա» կոչվող տաղավարում կողմերի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Հայկ Գ.-ն ձեռքին եղած դանակով դիտավորությամբ հարվածել է Արթուր Եգանյանին և վերջինիս հորը` Արտակ Ե.-ին:

Ստացած վնասվածքներից Արթուր Եգանյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է:

Փաստի առթիվ նույն օրը ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

armnews.online

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara