Լրահոս

Նոր մանրամասներ` Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա կատարված հարձակումից

 

12065067785_42f738d2dd_b-600x401

armlur.am-ը գրում է. ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի վրա գտնվող առանձնատան վրա նռնակ է նետվել: Փորձեցինք պարզել, թե ի՞նչ հետեւանքներ է ունեցել պայթյունը եւ կա՞ն արդյուք տուժածներ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ: Նա մեկնել է Մոսկվա` մասնակցելու ՝ «ԱՖԿ Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Քոչարյանի ընտանիքի անդամներից ոչ ոք չի տուժել: «Նախագահը նորմալ է, մենք Մոսկվայում ենք», – փոխանցեց նա:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am