Լրահոս

Նոր մետաղադրամներ կմտնեն շրջանառության մեջ

 

i

aysor.am

 Բիզնես թրեյներ, գործարար Գրիգոր Առաքելյանն առաջարկում է 5 դրամանոց մետաղադրամները վերադարձնել շրջանառության մեջ: Նրա խոսքով` խնդիրն ակտուալ է հատկապես մի շարք խանութների կողմից տոպրակները վճարովի` 10 դրամ, դարձնելու ֆոնին:

Հայտնի է, որ այսօր բազմաթիվ խանութներում և սուպերմարկետներում գումարն ուղղակի կլորացնում են ըստ հարմարության և հաճախ ոչ գնորդի օգտին:

Անգամ տարրական հաշվարկները հուշում են, որ այդ «կլորացված» 5 դրամները միլիոններ են կազմում և այդ գումարները մնում են նրանց, ովքեր առանց այն էլ դրա կարիքը չունեն: Բոլոր նրանց, ովքեր կողմ են առաջարկին և ցանկանում են միանալ, գործարարը կոչ է անում ի մի բերել իրենց մոտ պահպանված 5 դրամները և մտցնել դրանք շրջանառության մեջ:

«Թե ինչպե՞ս կարձագանքեն առաջարկին ՀՀ Կենտրոնական Բանկը և ՀՀ կառավարությունը դեռևս պարզ չէ, սակայն, նախաձեռնությունը կյանքի կոչելու համար կարևոր է, որ յուրաքանչյուրս պահանջենք մեր մանրադրամը», – նշում է Գրիգոր Առաքելյանը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara