Նոր Նորքի ոստիկանները «ծիրանաթափ արեցին Ծիրանի Էդոյին», թիկնապահներն էլ մնացին նույն «ցոգոլը».shamshyan.com

0

Հունվարի 22-ին Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Նոր Նորքի Գայի պողոտայից Ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել «Ծիրանի Էդո» մականվամբ 44-ամյա Էդուարդ Բեյբությանին, նրա վարորդին և 2 թիկնապահներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ապօրինի կերպով մայրաքաղաքում թրև էր գալիս թիկնազորով։

Ոստիկանները նրան հայտնաբերել են Mercedes մակնիշի 10 DP 100 համարանիշի ավտոմեքենայով, իսկ թիկնազորն էլ եղել է Nissan Teana մակնիշի 05 VՍ 100 համարանիշի ավտոմեքենայով։

Նշված անձանց ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Քաղաքացիները, տեսնելով ոստիկանների կողմից նրանց վնասազերծելու գործընթացը, կես կատակ-կես լուրջ ասում էին. «Դեռ գարուն չեկած ու ծիրանենիները չծաղկած՝ ոստիկանները ծիրանաթափ արեցին Ծիրանի Էդոյին, իսկ նրա թիկնապահներն էլ չհասցրեցին ծիրան դառնալ, մնացին ցոգոլ, ու երևի այս ծիրանաթափ օպերացիան դաս կլինի նրանց, որ հանրապետությունում անցել են ցուցամոլի նման թիկնապահներով շրջելու ժամանակները»։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache