Լրահոս

Նոր պատերազմի շեմին

 

arm147776738377

lragir.am — (2008-2012 թթ. փուլի հետեւանքները)
Այս խնդրի շրջանակներում անհրաժեշտ է դիտարկել վերջին տարիների իրադարձությունները, գործընթացներն ու միտումները: Արտաքին քաղաքականությունը սերտ կապված է ներքին խնդիրներին, եւ Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության բնույթն ու ոճը երեւակվում են արտաքին քաղաքականության մեջ:
2008-2012 թթ. արտաքին քաղաքականության մեջ ֆորմալ առումով որեւէ հատկանշական բան չի կատարվել: Հիմնականում տեղի էին ունենում փոփոխություններ ու խմբագրումներ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ պայմանագրերում ու հարաբերություններում: Նկատելի տեղաշարժեր չեն եղել Արեւմուտքի հետ հարաբերություններում ու Մերձավոր Արեւելքում, չկային նաեւ նախագահի ու արտաքին գործերի նախարարի նոր «հայտեր» արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերում:
Միեւնույն ժամանակ, կարեւոր իրադարձություններ տեղի ունեցան Ռուսաստանի հետ հարաբերություններում, ինչը նշանակում էր խնդիրների, թերասացության ու որոշակի անվստահության հանգուցալուծումը:
Վրաստանի հանդեպ հաղթանակից ոգեշնչված Ռուսաստանը որոշեց, որ եկել է Հարավային Կովկասի վրա ճնշումն ուժեղացնելու եւ պարիտետային սկզբունքով Հայաստանի ու Ադրբեջանի վրա ազդելու ընդունակությունը ցուցադրելու ժամանակը: Ռուսաստանի նախագահի շքամուտքում մշակվեց Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու բացարձակապես անհամարժեք «ռուսական նախագիծը», ինչը կհանգեցներ ոչ միայն Ղարաբաղի բնակչության վերացմանը, այլեւ հայ ազգի պատմական հեռանկարի կորստին:
Ռուսական այս նախագիծը նշանակալի չափով կողմնորոշված ու կապված էր Թուրքիայի քաղաքական հավակնությունների հետ, որոնք Ռուսաստանը փորձեց բավարարել հայկական շահերի հաշվին:
Սեւծովյան-կովկասյան տարածաշրջանում երրորդ ուժի առաջացումը, ԱՄՆ ռազմական ներկայության ուժեղացումը հանգեցրին նրան, որ Ռուսաստանն ու Թուրքիան փորձեցին ինչ որ դաշինք ստեղծել: Այս դաշինքն ավելի շուտ վիրտուալ է, սակայն նույնիսկ այս դեպքում Հայաստանի համար լուրջ վտանգ է առաջանում:
Եվրասիայում գործառույթների ու ազդեցության ոլորտների բաժանման վերաբերյալ Ռուսաստանի ու Թուրքիայի նույնիսկ ժամանակավոր պայմանավորվածությունների դեպքում Հայաստանին տեղ չի մնում աշխարհքաղաքական դասավորության մեջ: Սակայն նման պայմանավորվածություններ ժամանակակից ռազմավարությունների ու շահերի պարագայում չեն կարող լինել:
Հայաստանի քաղաքական ղեկավարությունը «ռուսական նախագծի» հենց սկզբից հասկանում էր, որ չի կարող համաձայնվել դրա հետ, սակայն հույս ուներ, որ այդ խնդիրը կսպառվի առանց Ռուսաստանի հետ հարաբերությունների սկզբունքային վատթարացման: Այդպես էլ եղավ, բայց այլ սցենարով:
Հայաստանի ղեկավարությունն այնուամենայնիվ ստիպված էր կտրուկ հրաժարվել «ռուսական նախագծից», համենայնդեպս այս փուլում: Ռուսաստանը համոզվեց, որ այդ նախագիծն իրական չէ եւ որոշեց հետագայում այն չծավալել, քանի որ ցանկացած ելքի դեպքում կմնար հայ ժողովրդի ատելությունը Ռուսաստանի հանդեպ: Դա չի մտնում Ռուսաստանի մարտավարական ու ռազմավարական ծրագրերի մեջ:
Խնդիրն այն է, որ հայկական ղեկավարության եւ հասարակական շատ խմբերի պահվածքը բավական երկար ու համոզիչ ազդանշաններ էր տալիս կապիտուլյացիայի պատրաստակամության, Ղարաբաղի հայկական պատկանելությունից հրաժարվելու մասին:
Հայաստանի քաղաքական ղեկավարությունը համոզվեց, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ներառյալ ղարաբաղյան ղեկավարությունը, ոչ մի պարագայում չեն ընդունի ազգային աղետի նման նախագիծը:
Реклама 15
Սակայն խնդիրը նույնիսկ Ռուսաստանի փորձերը չեն: Խնդիրն այն է, որ Հայաստանի ղեկավարությունն ինքը համոզված է, որ անհրաժեշտ է հակառակորդին հանձնել հարթավայրային Ղարաբաղը, եւ այլ զիջումներ: Դրանում ավելի մեծ սպառնալիք կա, քան ռուս քաղաքական գործիչների արկածախնդրություններում:
Ռուսաստանը ստեղծել է քարոզչության ճյուղավորված ցանց, գնել է բավական թվով փորձագետների, լրագրողների եւ այլ աղբի: Սակայն ռուսական քարոզչությունը ծիծաղելի է, քանի որ դատարկ է, եւ նրա վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Ռուսաստանը պարտվել է եւ կռվի մեջ է մտնում ԱՄՆ-ի հետ:
Ինչ ճակատագիր է սպասվում Հայաստանին, որտեղ տեղակայված է ռուսական բազան եւ Իսկանդերի 8 հրթիռ: Հայաստանը դարձել է ՆԱՏՕ-ի թիրախ:
Միեւնույն ժամանակ, հենց 2008-2012 թթ. փուլը ցուցադրեց ոչ միայն Թուրքիայի ու ԱՄՆ-ի, այլեւ Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ խոր հակասությունները: Թուրքիան ու Ռուսաստանը լուրջ հակասություններ ունեն տարածաշրջանային քաղաքականության հարցերում եւ չեն ձգտում Կովկասում, Ղրիմում, Կենտրոնական Ասիայում ու Պովոլժիեում փոխզիջումների գնալ հանգուցային եւ երկրորդական հարցերում:
Թուրքիան ու Ռուսաստանը տնտեսական ու քաղաքական չափից շատ ռեսուրսներ են ծախսել այս տարածաշրջաններում սեփական դիրքերն ամրապնդելու համար, որպեսզի զիջումների գնան, նույնիսկ մի շարք հարցերում համատեղ շահերի պարագայում:
Հայաստանում ու սփյուռքում համոզվեցին, որ տեսանելի հեռանկարում ռուս-թուրքական դաշինքի ստեղծման որեւէ սպասում չկա: Պետք է ասել, որ դրանում համոզվեցին ամերիկացիներն ու եվրոպացիները, որոնք սկսել են Թուրքիային վերաբերվել հենց մեկուսացման ուժեղացման գործոնը հաշվի առնելով:
Կասկած չկա, որ Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի ու Թուրքիայի դիմակայությամբ, ինչն անկասկած կհանգեցնի Հայաստանի դիրքերի բարդացմանը: Միեւնույն ժամանակ, թուրք-ռուսական դաշինքի ստեղծումը նույնպես չի համապատասխանում Հայաստանի շահերին:
Ռուսական խոցված ինքնաթիռի աղմկոտ սկանդալից հետո Թուրքիան շտապեց վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ կորցնում էր եկամուտները: Թուրքերի համար դա նորմալ է: Եվ այդպես է լինելու միշտ: Ռուսաստանը շտապեց կանխել Հայաստանի հանդեպ Թուրքիայի «չհարձակման» որեւէ բանաձեւ, քանի որ այդ գաղափարը մտնում էր ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ծրագրերի մեջ:
Ռուսաստանն, ինչպես միշտ, օգտվեց Թուրքիայի դրությունից եւ նրանից պահանջեց «հղումը» Ղարաբաղի խնդրին: Ռուսաստանը նախկինի պես խոչընդոտում է հայ-թուրքական կարգավորմանը եւ Հայաստանը մղում փակուղի:
Սակայն այս իրավիճակը հակառակ կողմ ունի: Թուրքիան կանի այն, ինչ իրեն ձեռնտու է, եւ կսկսի անտեսել Ռուսաստանի ու առավել եւս Ադրբեջանի շահերը:
Մենք բերեցինք 2008-2012 թթ. փուլը, որպեսզի հասկանալի լինի, թե երբ սկսեցին ձեւավորվել Կովկասում նոր պատերազմի պայմանները: Պատերազմը տեղի ունեցավ 2016 թ. ապրիլի՞ն, թե՞ դեռ առջեւում է:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am