Լրահոս

Նոր պատերազմի վտանգը. Բաքուն կասկածում է Երևանին

 

Երեկ Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավար գեներալ Էլչին Գուլիեւը առաջին հայացքից տարօրինակ հայտարարությամբ էր հանդես եկել. «Ադրբեջանը կողմնակից է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն եթե Հայաստանը խուսափում է խաղաղ գործընթացից, մենք մեր հողերը ռազմական ճանապարհով հետ կվերադարձնենք: Ինչպես հայտարարել է Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, եթե Հայաստանը հրաժարվում է խաղաղ պրոցեսից ապա թշնամուց քարը քարի վրա չի մնա գրավյալ տարածքներում: Եթե Հայաստանը եզրակացություններ չանի ապրիլյան դեպքերի ավելի հզոր հարված կստանա»,- Trend-ի հետ զրույցում ասել էր Գուլիեւը:

Բոլորին է հայտնի, որ Արցախի խնդրի խաղաղ կարգավորման առաջին խոչընդոտը հենց ադրբեջանական կողմն է: Ադրբեջանը երկրի առաջին դեմքի մակարդակով մշտապես խոսում է խնդրի ռազմական լուծման մասին: Հիմա առնվազն տարօրինակ է թվում այդ երկրի սահմանապահ զորքերի հրամանատարի այն հայտարարությունը, թե Հայաստանը խուսափում է խաղաղ կարգավորման պրոցեսից: Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականի հայտարարությունը որքան էլ տարօրինակ լինի միևնույն է չի կարելի անհիմն համար:

Ադրբեջանցի պաշտոնայի հայտարարությունը խոսում է այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև, միջնորդ երկրների ջանքերով հստակ պայամանվորվածություններ են ձեռք բերվել, որոնք արդեն իսկ կյանքի կոչելու ժամանական է: Պարզ է, որ այդ պայմանավորվածությունը վերաբերում է Արցախի հարակից տարածքների վերադարձմանը: Եվ հիմա, երբ պայմանավորվածության կյանքի կոչելու փուլն է Հայաստանը կամ հետքայլ է արել ,կամ ադրբեջանցիները կասկածում են, որ կարող է հետքայլ անել ու նոր պատերազմով են սպառնում հայկական կողմին:

Հնարավոր է, որ ադրբեջանական կողմը նման հայտարարությամբ է հանդես եկել միջնորդ երկրների թույլտվությամբ: Միջնորդները ևս չեն ցանկանում, որ իրենց ջանքերը զուր անցնեն և խնդրի կարգավորման իրական հնարավորությունը բաց թողնեն:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing