Լրահոս

Նոր պատերազմում Հայաստանը կարող է օգտվել իր առավելությունից

 

arm148182839351

lragir.am — Ռուսաստանի ու Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ավելի ու ավելի է նմանվում, ինչպես նպատակների, այնպես էլ մոտեցումների առումով, քանի որ երկու պետություններն էլ միջազգային հարաբերություններում մոտենում են նույն կարգավիճակին՝ դառնում են տարածաշրջանային մակրոտերություններ:
Ռուսաստանը շարունակում է պնդել իր առավելությունը Թուրքիայի հանդեպ, եւ պատճառներից մեկը, թե ինչու ռուս-թուրքական ներկայիս հարաբերություններն առավել սերտ բնույթ չեն ստանում, այն է, որ Ռուսաստանը Թուրքիան չի ճանաչում որպես իրեն հավասար տերություն:
Ռուսաստանն իսկապես էական առավելություններ ունի ռազմական ու տնտեսական ոլորտներում: Սակայն Թուրքիան լծակներ ու դիրքեր ունի բուն Ռուսաստանում, հատկապես մի շարք շրջաններում, ինչը Ռուսաստանը չունի Թուրքիայի հարցում:
Միեւնույն ժամանակ, Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ մեծանում են հակասությունները տարածաշրջանային խնդիրներով, արդեն ոչ միայն Սեւծովյան-Կովկասյան եւ Կենտրոնասիական շրջաններում, այլեւ Մերձավոր Արեւելքում եւ մասնակի Բալկաններում:
Հատկանշական է, որ հայ-ադրբեջանական խնդիրների շրջանակներում Ռուսաստանի ու Թուրքիայի քաղաքականությունը դառնում է հայելային, ընդ որում ոչ միայն ընդհանուր, այլեւ առանձին քայլերի ու իրադարձությունների առումով:
Թուրքիան ներգրավված է Մերձավոր Արեւելքի իրադարձություններին, ինչպես սեփական, այնպես էլ արտաքին նախաձեռնությամբ, եւ ոչ մի կերպ չի կարողանում անհրաժեշտ ուշադրություն հատկացնել Կովկասին, առավել եւս որ այստեղ նրան սպասում է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ԱՄՆ-ի հակազդեցությունը: Նմանապես Ռուսաստանը չի փորձում արագացնել իր էքսպանսիան կովկասյան ուղղությամբ:
Այնուամենայնիվ, Ադրբեջանը դառնում է Թուրքիայի արտաքին քաղաքականության կարեւոր ռեզերվներից մեկը: Ադրբեջանն ավելի հարմար է որպես ռեզերվ, քան գործընկերոջ դերում, որի ակտուալ խնդիրները հարկ կլիներ լուծել ոչ շահավետ իրավիճակում:
Այնուամենայնիվ, Թուրքիան Կովկասում փորձում է կիրառել այլ մոտեցումներ ու ոճ: Թուրքիան փորձում է Հարավային Կովկասում պահպանել լարվածությունը եւ պատերազմին սահմանակցող իրավիճակը: Հնարավոր է՝ նա ցանկանում է տարածաշրջանում ստեղծել այնպիսի իրավիճակ, որը կպահանջեր ՆԱՏՕ-ի եւ ըստ այդմ՝ իր ուղղակի ռազմական միջամտությունը:
Ներկայում դժվար է ասել, թե որքանով են Թուրքիայի այս նպատակները համաձայնեցված ԱՄՆ-ի հետ, սակայն ամերիկացիները չէին ցանկանա Հարավային Կովկասում Թուրքիան ունենալ որպես գործընկեր, առավել եւս ռազմական տեսակետից:
Դժվար է ենթադրել, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ մասշտաբային ռազմական գործողությունների վերսկսմամբ եւ ՆԱՏՕ-ի միջամտությամբ: Միեւնույն ժամանակ, Հարավային Կովկասում բավական մեծ լարվածությունը բարենպաստ է Ռուսաստանի համար, քանի որ դա «հաստատում է նրա ռազմական ներկայության լեգիտիմությունը»:
Այսինքն, այս հարցում Ռուսաստանն ու Թուրքիան ցուցադրում են նման շահեր: Պատերազմի հարցում, Թուրքիան վաղուց ենթադրում է սեփական նշանակության ու դերի ուժեղացում, որպես պետություն, որն ընդունակ է ազդել պատերազմի մեկնարկի, ընթացքի ու դադարեցման վրա, այսինքն՝ իրականացնել տարածաշրջանային դիրիժորի դերը:
Ռուսաստանը նույնպես կցանկանար նման դեր խաղալ, քանի որ հակառակ դեպքում դա կնշանակեր զիջումներ Թուրքիային: Նման մի բան եղել է Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, երբ Ռուսաստանը փորձեց սահմանափակել ղարաբաղյան զորքերի հարձակողական գործողությունները, իսկ Թուրքիան սպառնում էր պատերազմով:
Այն ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով հատուկ օգնական Բրենթ Սքրոուֆթի խոսքով, ամերիկացիները նկատելի վախեցրել էին թուրքերին ռուսական հրթիռներով: Ինչը ինքնին բլեֆ էր: Երեւում է նոր սրման դեպքում ամերիկացիները կգերադասեն նույն մարտավարությունը, սակայն որքանո՞վ դա կգործի այս անգամ:
Ամեն դեպքում, Ռուսաստանը, մինչեւ ատամները զինելով Ադրբեջանին, ձգտում է Արեւմուտքին ու Թուրքիային ցույց տալ, որ ընդունակ է մանիպուլյացնել հայկական զորքերին, կանգնեցնելով Ադրբեջանի լիակատար ռազմական պարտությունը: Դրանով Ռուսաստանը փորձում է ներկայացնել իրավիճակի վերահսկողության սեփական հնարավորությունները եւ զուգահեռ հերթական անգամ պայմանավորվել Թուրքիայի հետ:
Ահա թե ինչու ռազմական գործողությունների դեպքում Ռուսաստանից պետք է սպասել «դանակով հարված թիկունքին»: Պետք է համապատասխան եզրակացություններ անել եւ օգտվել այն առավելություններից, որ ունի Հայաստանը առաջիկա պատերազմում:
Ռուսաստանին սպասվում է լիակատար տապալում ԱՄՆ արտաքին քաղաքականության հակասությունների կապակցությամբ: Ամերիկյան քաղաքականությունը չի կարող երկար մնալ էքսպերիմենտալության փուլում: Ոչ դեմոկրատական, ոչ էլ հանրապետական կուսակցությունները Կոնգրեսում չեն սպասելու աշխարհում ԱՄՆ-ի հեղինակության լիակատար անկմանը: Առաջինն այդ քաղաքականությունը կմերժեն Թրամփի ներկայիս մերձավորները: Լիովին հնարավոր է, որ Թրամփին իմփիչմենթ է սպասվում:
Հռչակված քաղաքականության հակառակորդները շատ են, եւ ԱՄՆ-ում ձեւավորվում է նոր ընդդիմություն, կազմված երկու կուսակցությունների շարքերից: Ընդ որում, Հանրապետական կուսակցությունն ավելի ակտիվ է լինելու եւ դառնալու է Թրամփի քաղաքականության հիմնական հակառակորդը:
Սակայն նույնիսկ ներկայիս իրավիճակում Ռուսաստանը չի կարող հաճույք ստանալ ԱՄՆ քաղաքականությունից: Հենց ամերիկյան տնտեսական հավակնությունները կհանգեցնեն Ռուսաստանի որեւէ հաջողության չեզոքացմանը:
Պետք է հասկանալ, որ արդեն ներկայում, մինչ ամերիկյան նոր վարչակազմի ձեւավորումը, ԱՄՆ-ի «քաղաքական ու ռազմական»

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am