Նոր սահմաններ. Հայերի երազանքները կարող են իրականանալ

0

Հայաստանում են գտնվում Ռուսաստանի կրթության եւ առողջապահության նախարարները: Կրթության նախարարը Մոսկվայի Լոմոնոսովի համալսարանին կից դպրոց է բացել եւ հայտարարել, որ պետք է ավելացնել Երեւանի ռուսական բուհերում սովորող հայ ուսանողների թիվը: Ռուսաստանի առողջապահության նախարարն էլ խոստանում է հայ միգրանտների համար բժշկական ապահովագրություն ապահովել:Հայաստանում է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով նախարարը: Նախքան Երեւան այցը նա հայտարարել է, որ խոսելու է ներդրումների, Հայաստանում խորհրդարանական համակարգին աջակցելու եւ բանակում մարդու իրավունքների մասին:Ամեն երկիր Հայաստանում իր շահն ունի, եւ այն մեծանում է տարածաշրջանային տրանսֆորմացիաների ակտիվացմանը զուգահեռ: Բոլորը ցանկանում են Հայաստանից իրենց ցանկալի բան լսել: Ռուսները փորձում են հավաստիացում լսել, որ Հայաստանը «չի դավաճանի», իսկ Արեւմուտքը ցանկանում է լսել, որ Հայաստանը եվրոպական ընտանիքի անդամ է:Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն իրոք մեծանում է, իսկ Երեւանում դեռ բավարար չափով չի գիտակցվել դա: Հայաստանում շարունակում են իրենց դիտարկել պատմության ու քաղաքականության կողնակում՝ համարելով, որ ամեն ինչ այլ մայրաքաղաքներում է որոշվում, իսկ Հայաստանը կարող է միայն ընտրել, թե ում հրահանգները կատարի: Չնայած աստիճանաբար ընկալում է ձեւավորվում, որ եկել է սեփական պայմաններն ու պահանջներն առաջ քաշելու ժամանակը:Մինչ այժմ Հայաստան եկող արտասահմանցի պաշտոնյաները հիմնականում Ղարաբաղի, պատերազմի սպառնալիքի եւ տարածաշրջանային անվտանգության մասին էին խոսում՝ կարծես վախեցնելով Հայաստանին եւ պատերազմի սպառնալիքի տակ որոշումներ պարտադրելով: Հիմա այնպիսի տպավորություն է, որ այդ հարցերը հանվել են օրակարգից: Թե Ռուսաստանը, թե Արեւմուտքը, թե մյուսները կարծես թե ղարաբաղյան թեման մի կողմ են թողել, դադարեցրել են Հայաստանին վախեցնելը եւ սկսել դիտարկել այն ավելի լայն տարածա-ժամանակային համատեքստում: Չի բացառվում, որ դա ուղեկցվում է անվտանգության որոշակի երաշխիքներով:Հայաստանում քաղաքականությունն առայժմ սահմանափակվում է ֆիզիկական սահմաններով: Հայերը սովորել են ապրել «իմ տունն իմ ամրոցն է» սկզբունքով: Այդ ժամանակներն անցել են, սահմաններն այլեւս անսասան չեն, եւ նոր սահմանները ձեւավորվում են սուբյեկտների պահանջներին ու ներուժին համապատասխան:20-րդ դարի սկզբին պետության եւ անգամ վարչական տարածքի բացակայությունը հայերին թույլ չտվեցին դառնալ տարածաշրջանային բաժանման սուբյեկտ, որը տեղի ունեցավ հայկական տարածքների հաշվին: Այժմ հայերը պետություն ունեն, որոշ չափով քաղաքականություն, տեսլական, երազանքներ՝ քաղաքականության օբյեկտից սուբյեկտի վերաճելու համար:Հայերի երազանքները նույնպես իրականանում են:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache