good-banner
Լրահոս

Նոր սահմանների ճանաչումը

 

arm14645000379

 lragir.am-ը գրում է. Հայաստանը տոնեց Հանրապետության օրը: 1918 թվականին, ինչպես հիմա, միջազգային իրադրությունն այնպիսին է, որ ժողովուրդների ճակատագիրը հայտնվել է իրենց սեփական ձեռքերում, եւ շատ բան կախված էր նրանից, թե ունակ է արդյոք ազգային էլիտան ճիշտ որոշում կայացնել, կբավարարեր համարձակությունը սեփական իրավունքների մասին հայտարարելու:
Այն ժամանակ, ինչպես հիմա, կայսրությունների բախում էր տեղի ունենում, եւ չնայած գլոբալ հարցերը լուծվում էին համաշխարհային սեղանի շուրջ, տեղային հարցերը տեղական էլիտաների իրավասությունն էր: Եվ պետք էր գտնել արտաքին կոնյուկտուրայի եւ սեփական ներուժի գիտակցման նուրբ սահմանը:
Պատմաբանները նշում են, որ 1918 թվականին հայկական էլիտան գործնականում դեմ էր անկախ պետության հռչակմանը: Հնարավոր է, էլիտայի ներկայացուցիչները հասկանում էին, որ անկախ պետությունը բարձր պատասխանատվություն է ենթադրում, եւ համարում էին, որ ցեղասպանության միջով անցած հայ ժողովրդի ներուժը չի բավարարի այդպիսի պատասխանատվություն կրելու համար:
Հիմա՝ մոտ 100 տարի անց, ունենալով Առաջին հանրապետության երկամյա փորձը, խորհրդային հանրապետության 70-ամյա փորձը եւ անկախության 25 տարվա փորձը՝ հայկական էլիտան շարունակում է իր մեջ բավարար ներուժ չզգալ անկախ պետականության կառուցման համար:
Հայկական էլիտաների ներկայացուցիչները սիրում են հիշեցնել, որ Հայաստանը փոքր երկիր է, եւ պետք է համակերպվել ուժեղ հովանավորներ ունենալու հետ: Որպես գլխավոր հովանավոր պատկերացնում են Մոսկվային, որն ընտրվել է «ավելի լավ է Ռուսաստանը, քան Թուրքիան» սկզբունքով: Մինչեւ հիմա էլ էլիտան միայն մեկ ընտրություն է տեսնում՝ Ռուսաստան կամ Թուրքիա՝ անտեսելով բնական ընտրությունն անկախության կամ գաղութի միջեւ:
2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո տարածաշրջանում վիճակ է ստեղծվել, որը շատ նման է 1918 թվականի իրավիճակին, երբ կայսրությունները «հոգնել էին», իսկ լոկալ խնդիրները թողնվել էին տեղական էլիտաների հայեցողությանը: Սակայն թե Երեւանում, թե Ստեփանակերտում հայկական էլիտայի համարձակությունը չի բավարարում նախաձեռնությունը սեփական ձեռքը վերցնելու համար: Մենք փոքր երկիր ենք, ասում են նրանք եւ հրաժարվում լուծումներից, որոնք կարող են բախտորոշ լինել:
Երկու-երեք քայլը բավարար է, որ կայսրությունները «համակերպվեն» նոր սահմանների ու նոր դասավորության հետ: Ադրբեջանը զգացել է պահը եւ համոզվել, որ կայսրությունները հակված են համակերպվելու: Եվ դա ստիպում է նրան հաջորդ քայլն անել:
Մինչդեռ, Ղարաբաղի խորհրդարանը կարող է չեղյալ անել իր Սահմանադրության 142-րդ հոդվածը եւ հայտարարել, որ այսուհետ ԼՂՀ-ն իրավազորություն է իրականացնում ամբողջ տարածքի վրա, որը ձեռք է բերվել պարտադրված պատերազմի արդյունքում: Այդ քայլը կարող է հանել կասկածները, որ հայկական էլիտան մտադիր է տարածքային զիջումների գնալ: Դա նաեւ հայտ կլինի, որ հայկական պետությունները մտադիր են պաշտպանել իրենց իսկ գծած սահմանները:
Ցավոք, հայկական էլիտան արիստոկրատ, ազնվական արմատներ չունի, որը թույլ է տալիս ուրիշ շատ ազգերի երկիրը որպես սեփական կալվածք ընկալել, որը պետք է զարգացնել ու պաշտպանել: Հայկական էլիտան երկիրն ընկալում է որպես օտարի կալվածք, որից պետք է հնարավորինս շատ օգուտ քամել եւ որի սահմանները միշտ կարելի է փոխել: — See more at: http://www.lragir.am/index/arm/0/comments/view/133465#sthash.ip32qNDF.8Y5HICLx.dpuf

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing