Լրահոս

Նոր սկանդալ. ադրբեջանական խնձորի թեման դեռ չփակած, հիմա էլ թուրքական բլղուր

 

Ժամանակ» թերթը գրում է. «Հայկական շուկայում անհայտ ճանապարհով ադրբեջանական խնձորի հայտնվելու սկանդալը դեռ նոր մարած, հիմա էլ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում վաճառվում է թուրքական բլղուր: Dosa անվանումով բլղուրի տուփի վրա հստակ նշված է, որ այդ սննդատեսակը արտադրված և փաթեթավորված է Թուրքիայում:

Ընդ որում, մեր տեղեկություններով, թուրքական բլղուրը շուկայում հայտնվել է առանց անվտանգության սերտիֆիկատի, խանութներում ևս չկա անվտանգության սերտիֆիկատի պատճենը, որը տվյալ դեպքում պարտադիր պայման է, քանի որ Թուրքիան համարվում է ռիսկային երկիր: Նշենք, որ եթե անգամ թուրքական բլղուրի հետ եկել է անվտանգության սերտիֆիկատը, ապա այստեղ պետք է լաբորատոր հետազոտություն իրականացվեր, որը, մեր տեղեկություններով, Սննդի անվտանգության պետական ծառայության կողմից չի իրականացվել:

Այսինքն՝ հերթական անգամ առանց համապատասխան վերահսկողության՝ կասկածելի ծագման սննդամթերք է հայտնվել տեղական շուկայում: Ի դեպ, թուրքական բլղուրն ավելի թանկ արժե, քան տեղականը: Dosa-ի 900 գրամանոց տուփը վաճառվում է 950 դրամով»:

 


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing