Լրահոս

Նոր սրացումներ. Հովիկ Աբրահամյանը ցանկանում է Վովա Գասպարյանին զրկել մեծ հնարավորությունից

 

vova

armtimes.com-ը գրում է .Մեր տեղեկություններով, կառավարությունում քննարկվում է գերատեսչությունների արտաբյուջետային ֆոնդերը կրճատելու հարցը, որտեղ գումարները շատ են, եւ «ներկայացուցչական» ու «այլ» ծախսերի նման հայտնի չէ, թե դրանք ինչի վրա են ծախսում:

Մեզ հայտնի դարձավ, որ այս շրջանակում խնդրահարույց է հատկապես ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը, որտեղ վերջին տարիներին ուղղվում է նաեւ ճանապարհատրանսպորտային երթեւեկության խախտումների տուգանքներից գոյացող գումարը՝ ավելի քան 10 միլիարդ դրամ:

Բայց այս խնդիրը իշխանության ներսում կարող է լարվածություն առաջացնել այն առումով, որ, որոշ տեղեկությունների համաձայն, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է հատկապես ոստիկանությանը զրկել այդ հնարավորություններից: Հայտնի է, որ ի սկզբանե Հովիկ Աբրահամյանի ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարաբերությունները լարված են եղել, եւ երկուսն էլ փորձել են միմյանց գործունեության վրա որոշակի վերահսկողություն ունենալ: Իսկ այդ գերատեսչությանը արտաբյուջետային ֆոնդից զրկելու քայլը էլ ավելի կսրի նրանց հարաբերությունները:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing