Նոր ծանր հարված Ռուսաստանին

1

Փետրվարի 3-ի երեկոյան Սիրիայի Իդլիբ նահանգում խոցվել է ռուսական Su-25 գրոհային ինքնաթիռը: Ինքնաթիռը խոցվել է շարժական զենիթահրթիռային համալիրից: Ռուսական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ ինքնաթիռը խոցվել է թուրքական սահմանից ոչ հեռու, ենթադրաբար՝ Սիրիայի զինված ընդդիմության, մասնավորապես նրան հարող Ջեյշ ալ-Նասր խմբավորման կողմից:Իդլիբը Սիրիայի 4 ապաէսկալացիոն գոտիներից մեկն է, որը հիմնականում գտնվում է սիրիական ընդդիմության վերահսկողության տակ: Աստանայում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ռազմական գործողությունների դադարեցման երաշխավորն են Թուրքիան, Իրանը եւ Ռուսաստանը:

Սակայն, չնայած այս պայմանավորվածություններին, Սիրիայի կառավարական բանակը ռազմական գործողություններ է սկսել Իդլիբում: Թուրքական կողմն այս կապակցությամբ իր դժգոհությունն է հայտնել Մոսկվային ու Թեհրանին ու պահանջել ազդել Ասադի վրա: Մյուս կողմից, կա վարկած, ըստ որի տեղի է ունեցել գաղտնի գործարք՝ Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի ռազմական գործողությունների դիմաց Թուրքիան Աֆրինում քրդական ուժերի դեմ հարձակման իրավունք է ստացել:Ի դեպ, այդ հարձակումից առաջ ռուսները հանեցին իրենց զինվորական խմբերը, եւ քրդերը նրանց մեղադրում են թուրքերի համար ճանապարհ բացելու մեջ: Նշենք նաեւ, որ թուրքերը մտադիր են Աֆրինից ռազմական գործողություններով հասնել Իդլիբ:Սիրիայում ներկայում բարդ իրավիճակ է, ընդ որում ավելի, քան մինչեւ այն պահը, երբ հայտարարվեց, թե Իսլամական պետությունը ջախջախված է:

Ըստ ամենայնի, ԻՊ-ն Մերձավոր Արեւելքում լայն գործընթացի ընդամենը նախնական, նախապատրաստական փուլն էր: Բացի ապաէսկալացիոն գոտիների շուրջ պայմանավորվածություններից, գոյություն ունի նաեւ Թրամփ-Պուտին հայտարարությունը Սիրիայի վերաբերյալ, որը հրապարակվեց անցյալ տարի Վիետնամում: Այդպիսով, ԱՄՆ-ն Ռուսաստանին տվեց այսպես ասած կարգավորիչ դեր, նրան <ենթարկելով> Թուրքիան ու Իրանը:

Ո՞վ է խփել ռուսական ինքնաթիռը, ընդ որում մի տարածքում, որը գտնվում է Թուրքիա-Իրան-Ռուսաստան համատեղ մոնիտորինգի տակ: Ռուս ռազմական փորձագետները նշում են, որ շարժական զենիթահրթիռային համալիրից ինքնաթիռ խոցելու համար ժամանակ է պետք, որի ընթացքում ինքնաթիռը կարող է խուսափել հարվածից: Նրանք, ովքեր խոցել են ինքնաթիռը, տեղյակ են եղել դրա երթուղուց, ասում են նրանք:Երեւում է Մոսկվան իր դերը լավ չի կատարում, ավելի ճիշտ՝ դա մի դեր է, որը ենթադրում է կորուստներ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache