Լրահոս

Նոր վարչապետին քծնողները շատանում են.

 

4dd8f98537733562866c743cadde8b3f

yelaket.am —   Սեպտեմբերի 8-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նոր վարչապետին քծնանքի իր չափաբաժնով էլ հանդես է եկել Վազգեն Մանուկյանի Հանրային խորհուրդը: Նոր կառավարության դեռ չներկայացրած ծրագրին հույս է հայտնում, որ առավել արդյունավետ է համագործակցելու: Կարծես թե նախկին կառավարության հետ որ համագործակցել է հանրությանը հուզող ինչ-որ հարցի լուծում է տվել, հիմա էլ նոր կառավարության հետ առավել արդյունավետ է համագործակցելու: Հա, Հանրային խորհուրդը նույն նիստի ժամանակ նաև կոչ է արել երեք նախագահներին անկախության 25-ամյակին միասին հանդես գալու` ի նշան ազգային համերաշխության և միասնության: Ինչ խոսք , ազգային համերաշխությունն ու միասնությունը հրաշալի բաներ են, բայց, ափսոս, որ Վազգն Մանուկյանը դրա մասին չգիտեր 90-ականներին: Հանրության ճնշող մեծամասնությունը խորհրդի գոյության մասին տեղյակ էլ չէ, իսկ հանրության այն հատվածը, ովքեր էլ որ տեղյակ են, նրանց մոտ էլ միայն ժպիտ է առաջանում: Ընդհանրապես, թե ինչ է տալիս հանրային խորհուրդը հանրությանը, երևի թե բացի Վազգեն Մանուկյանից ոչ մեկին հայտնի չէ: Շատերի կարծիքով Հանրային խորհուրդը ստեղծվել է, որ Վազգեն Վազգեն Մանուկյանը նախագահի պաշտոն ունենա: Թե դա ինչ խորհուրդ կլինի, այդքան էլ կարևոր չէ: Վերջերս մամուլում հրապարակում եղավ, որ միայն տարածքի վարծակալության համար նախագահականից յուրաքանչյուր տարի ստանում է 31 միլիոն 165 հազար դրամ: Աղքատ երկրում ափսոս են փողերը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing