LifeStyle Առողջություն

Նոր խաղը կօգնի հաղթահարել քաղցրի հակումը եւ նիհարել

 

niharel

Drexel University-ի մասնագետները (ԱՄՆ) համակարգչային խաղ են մշակել եւ սմարթֆոնների հավելված, որոնք կարող են մարդկանց օգնել հաղթահարել անառողջ սննդի հակումը եւ նիհարել:

DietDash անվանումով խաղը, նախագծողների կարծիքով, բարելավում է մարդու այսպես կոչված ինհիբիտորական վերահսկողությունը` ուղեղում այն գործընթացը, որը թույլ չի տալիս հետեւել անառողջ հակումներին եւ իմպուլսիվ մղումներին եւ ստիպում է ավելի գիտակցված որոշումներ ընդունել:

Նախագծողները բացատրել են, որ եթե մարդը նստած է աշխատավայրում եւ ինչ-որ մեկը քաղցրեղենի տուփ է բերում, նա միանգամից ձգտում է դրան, նույնիսկ եթե քաղցած չէ: դա քաղցր ուտելու իմպուլսիվ ցանկություն է: Սակայն ինհիբիտորական վերահսկողության բարելավումը կարող է մարդուն ավելի գիտակից դարձնել եւ նրա` ուտելու թե չուտելու որոշումն այլեւս իմպուլսիվ չի լինի:

Նախագծողների խոսքով, անհրաժեշտ է օրական 8 րոպե խաղալ այս խաղը: Մոտ ժամանակներս Laboratory for Innovations in Health-Related Behavior Changes-ը նախատեսում է սկսել այս խաղի փորձարկումը, որի ընթացքում բոլոր մասնակիցներն այն կխաղան 6 շաբաթվա ընթացքում, օրական 8-ական րոպե, ինչից հետո գիտնականները կպարզեն, թե ինչպես է փոխվել նրանց սննդային պահվածքը եւ որքանով երկարատեւ են այդ փոփոխությունները:

«Միլիոնավոր մարդիկ փորձում են նիհարել եւ դրան հասնում են սննդում կալորիաների քանակի կրճատման հաշվին, — ասում է հոգեբանության պրոֆեսոր Էվան Ֆորմանը: Բայց շատ հաճախ նրանք, այսպես ասած`դուրս են ցատկում իրենց սննդակարգից: Դա յուրաքանչյուրին է պատահում: Այդ պատճառով հաջող սննդակարգի գաղտնիքը նման ցատկերը կանխարգելելու մեջ է, որի վրա այժմ մենք կենտրոնացել ենք»:

Աղբյուրը ` news.am

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing