Նոր խնդիրներ մաքսայինում. մաքսային ծառայությունները թանկացել են 2 դոլարով. Սերգեյ Բագրատյան

51

Մաքսազերծման գործընթացում բազմաթիվ նոր խնդիրներ են առաջացել, մասնավորապես մաքսազերծումը թանկացել է 2 դոլարով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Մեր խմբակցության են դիմել բազմաթիվ գործարարներ՝ հատկապես փոքր եւ միջին գործարարության ներկայացուցիչներ, մի պարզ խնդրով, որ այս պահին մաքսազերծման գործընթացում բազմաթիվ նոր խնդիրներ են առաջացել: Եթե նախկինում արատավոր պրակտիկան իրականացվում էր «Նորֆոլկ»-ի միջոցով, կարողացան այդ խնդիրը լուծել, որի համար շնորհակալ ենք, բայց առաջացան նոր խնդիրներ: Այս պահին փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող գործարարները մաքսային սահմանն անձնելիս, ծառայությունը մեկ կգ-ի համար արժեքը թանկացել է 2 դոլարով»,-ասաց Բագրատյանը:

Նրա խոսքով, եթե նախկինում մաքսազերծումը եւ մինչեւ Կարգո հասցնելը 1 կգ–ի դիմաց 70 ցենտ էր, ապա այժմ 2 դոլարով թանկացել է։

Սերգեյ Բագրատյանը կոչ է արել հարցը հրատապ քննարկել, «որպեսզի գործարարները կոտրած տաշտակի առջեւ չկանգնեն»։

 




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache