Լրահոս

Նոր զարգացումներ Արցախի հարցում. բեկումնայնին պահ

 

Օրերս ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ասուլիսը Երեւանում, կապված ԼՂ հակամարտության կարգավորման հետ, որը լայնորեն արձագանքվեց ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական եւ ռուսական լրատվամիջոցներում, ըստ էության մի փոքր «վեր բարձրացրեց վարագույրը» եւ ցույց տվեց այն իրականությունը, որը առարկայական կերպով առկա է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մեջ: Եթե փորձենք այդ ասուլիսին ավելացնել նաեւ ՀՀ Առաջին նախագահի գոնե վերջին երկու հարցազրույցները ԼՂ հակամարտության կարգավորման մասին, ապա հստակ կդառնա այն, որ ներկայումս կարգավորման գործընթացի բանակցային սեղանին դրված է հստակ առաջարկ կամ պլան, որը ունի երեք բաժին, որը միջազգայնորեն հավանության արժանացած է եւ մանրամասնված ամենափոքր դետալներով հանդերձ:

Միաժամանակ նա նշեց, որ այդ առաջարկում, թեեւ որոշակիորեն փոփոխված, սակայն ներկայացված են Մադրիդյան արդեն հայտնի սկզբունքները որոնք են` ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի բացառումը, տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը:

Այն «Լավրովի պլան» չի կոչվում, թեեւ Հոգլանդը նկատեց, որ բոլորն էլ գիտեն թե որտեղից է գալիս: Եթե փորձենք վերլուծել այն ինչ ասաց ամերիկացի համանախագահը իր դիվանագիտական խիստ ընդհանրացնող եւ կոռեկտ բառապաշարով, ապա պարզ է դառնում, որ աշխարհը սկսում է լրջորեն զբաղվել Ղարաբաղյան հակամարտության լուծմամբ եւ այլեսւ ժամանակ ձգելու փուլը հատել է:

Աշխարհի մեծ քաղաքականության հիմնական խաղացողները արդեն որոշակիորեն իրար մեջ պայմանավորվել են թե ինչը ոնց է լինելու եւ դրանք առաջարկվելու է կողմերին քննարկման, մշակման եւ վերջնական վավերացման համար եւ ներկայումս այսպես ասած նախապատրաստական աշխատանքներն են ընթանում: Այլապես անակնկալ կերպով համանախագահ Հոգլանդը ասուլիս չէր տա Երեւանում այն բանից հետո, երբ այցելել էր Բաքու:

Իր բոլոր դժվարություններով եւ նաեւ ցավոտ կողմերով հանդերձ, սա լինելու է նաեւ պատմական փուլ, քանի որ ի վերջո հնարավոր է, որ կարգավորվի եւ վերջնական լուծում ստանա հետսովետական տարածքի ամենից արյունալի հակամարտություններից մեկը:

Այս նույն տրամաբանությամբ կարծես թե հասկանալի են դառնում նաեւ ապրիլյան քառօրյայի շրջաժառիթները: Որքան էլ դա տխուր է եւ որքան էլ որ Բաքուն ըստ ամենայնի դարձել է գործիք «մեծերի» ձեռքին, սակայն ապրիլյան քառօրյան ազդակ էր եւ ցավոտ ազդակ, երկու ժողովուրդների հարյուրավզոր զավակների կյանքի գին արժեցած ազդակ, աշխարհին հիշեցնելու համար հակամարտության մասին եւ ստիպելու լրջորեն զբաղվել գոնե «մեծերի»` սեփական անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ ԻՊ մարտական թատերաբեմին այդքան մոտ եւ հարեւան հնարավոր պայթյունավտանգ օջախներին այդքան մոտ տարանցիկ ռեգիոնում եւս մեկ թեժ կետի առկայությունը կարող է իրավիճակը առհասարակ դուրս բերել վերահսկելիության դաշտից եւ բերել գլոբալ ճգնաժամի:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing