Լրահոս

Նոր զարգացումներ. Ժիրայր Սեֆիլյանը անսպասելի հայտարարություն է արել

 

Pre-Parliament Secretariat  coordinator Zhirayr Sefilyan is guest in Tesaket press club

 

 

 

 

 

 

 

 

 replik.am — Հիմնադիր խորհրդարանի անդամ, կալանավորված Ժիրայր Սեֆիլյանը պատրաստ է հանդիպում ունենալ նույնիսկ Սերժ Սարգսյանի հետ՝ հարցին լուծում տալու նպատակով: Միաժամանակ նա կոչով է հանդես եկել: «Այդ կոչը միայն այդ տղաներին ուղղված չէ, կոչը ասում է, որ ամեն գնով պետք է խուսափել արյունահեղությունից եւ դա իրականացնելու համար ինքը Սեֆիլյանը պատրաստ է ամենաբաձր մակարդակով հանդիպում ունենալ»,- այս մասին հայտնեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով երեկ տեսակցել է Ժիրայր Սեֆիլյանին Երեկ նա հանդիպել է նաեւ Էրեբունու ՊՊԾ շենքը առավոտյան գրոհած «Սասնա ծռեր» ջոկատի մի խումբ անձանց հետ: «Այնտեղ գտնվող տղաներն առաջին իսկ րոպեից պահանջել էին Ժիրայր Սեֆիլյանին բերեն այդ զորամաս, բայց ուժային կառույցները դա բացարձակապես մերժել էին: Եթե ուժային կառույցների կողմից հեշտացվի, պարոն Սեֆիլյանը պատրաստ է գնալ հանդիպման»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am