Լրահոս

Նոր զինված ապստամբություն՝ Հայաստանում

 

Ազգային Ժողովի ընտրություններից հետո քաղաքկան դաշտը Հայաստանում լճացել է: Այս անգամ, առավել քան երբևէ, Ազգային Ժողովը չի ներկայացնում հասարակական տրամադրությունները: Ազգային Ժողովի մի քանի նիստեր են հրավիրվել և այդ նիստերի ընթացքում իշխանությունների բերած օրենսդրական նախաձեռնությունների մեծամասնությունը անցել է զրո դեմ ձայնով: Խորհրդարանում չկա նախկին քաղաքական բանավեճը և սուր հակադրությունը:

Իհարկե ժողովրդավար երկրներոոմ նորմալ է, որ խորհրդարանում չկա սուր հակադրություն, սակայն նույնը չի կարող լինել Հայաստանում: Երկիրը, որտեղ ընտրությունները անցել են տոտալ կեղծիքներով, որտեղ Սահմանադրությունը  փոփոխվել է առանց հասարակության մեծամասնության համաձայնության, երկիր որտեղ խաղաղ ցույցերի ժամանակ սպանվել և բռնությունների են ենթարկվել քաղաքացիներ, որտեղ կան բազմաթիվ քաղբանտարկյալներ՝  չի կարող ընդդիմության և իշխանության միջև չլինել սուր հակադրություն:

Հասարակական ակտիվ շրջանակները որևէ հույս չեն կապում նորընտիր Ազգային Ժողովի հետ և փորձում են արտախորհրդարանական պրոցեսներ հասունացնել, սակայն այդ քայլերը դեռևս հաջողությամբ չեն պսակվում, քանի որ հասարակության մոտ կա խորը անվստահություն քաղաքական ուժերի նկատմամբ:

Այս լճացումը երկար չի կարող շարունակվել: Քաղաքագետները կարծում են, որ այս իրավիճակը կբերի նոր զինված ապստամբության, որը կարող է ավելի լայնածավալ լինել քան Սասնա Ծռեր-ի իրականացրած գործողությունը: Նման լճացման և տոտալ անվստահության պայմաններում՝ նոր զինված ապստամբությունը կարող է բերել անդառնալի հետևանքների:

Իհարկե այս ամենից կարելի է նաև խուսափել, եթե իշխանությունները հասկանան, որ նման կերպ շարունակելն այլևս անհնար է: Իրավիճակը փրկել կլինի, եթե ՀՀԿ-ն հասկանա, որ ինքն այլևս անելիք չունի Հայաստանում և թողնի բռնազավթված իշխանությունը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing