Նորմալ է, որ ոստիկանությունը նռնակ է կիրառել, մի բան էլ քիչ է

0

socialmedia.am — Քիչ առաջ չնայած հազարավոր քաղաքացիների ընդվզմանը՝ Ազգային ժողովը Սերժ Սարգսյանին ընտրեց վարչապետի պաշտոնում։ Քվեարկությունից հետո զրուցեցինք ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ։

 -Պարոն Մելիքյան, ինչպե՞ս քվեարկեցիք Սերժ Սարգսյանի օգտին, երբ հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի։

-Էդ մարդիկ չգիտեն, թե ինչին են դեմ, իրանք մոլորյալներ են այդ ցուցարարները։

-Իրենք հստակ պահանջ ունեն՝ ասում են, որ անթույլատրելի է, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետ պաշտոնավարի։

-Իրենք հստակ պահանջներ չեն դնում, ասելը դեռ չի նշանակում, որ դա օրենքի պահանջ է։

-Իսկ ովքեր են ոչ մոլորյալները։

-Նրանք, ովքեր Աժ-ի դահլիճում մասնակցեցին վարչապետի ընտրությանը։

-77 հոգին ընդդեմ հազարավոր քաղաքացիների՞։

-Ես այնտեղ հազարավոր մարդկանց չեմ տեսնում։

-Պարոն Մելիքյան, փաստն այն է, որ հազարավոր քաղաքացիներ փողոց են դուրս եկել, ընդվզում են այս իրավիճակի դեմ, քաղաքացիական անհնազանդության գործընթաց է ողջ երկրում ընթանում, այս իրավիճակից ելքը ձեր կարծիքով ինչպե?ս է լինելու, ճնշելո՞ւ եք ցուցարարներին…

-Ոչ բացարձակ բռնություն չի կիրառվելու, ժողովրդավարությունը մեր նպատակն է, մեզ համար ժողովրդավարությունը լուրջ արժեք է եւ ձգտելու ենք դրան։

-Իսկ ինչպե՞ս եք ժողովրդավարական միջոցներով դուրս գալու այս իրավիճակից, եթե այս իրավիճակը շարունակվի, ո՞րն է լինելու իշխանության քայլը։

-Այս իրավիճակը չի շարունակվի, ժողովուրդը կգիտակցի, որ ճիշտը կայունությունն է։

-Իսկ եթե «չգիտակցի», իշխանությունը ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու հրաման տալո՞ւ է։

-Եթե ամեն ինչ օրինականության սահմանում է, ուժ կիրառելու հրաման չի տրվելու։

-Ցուցարարները կարծում եք՝ ինքնակամ տուն կգնա՞ն։

-Ցուցարարները կգիտակցեն եւ ինքնակամ տուն կգնան։

-Մինչդեռ քաղաքացիական անհնազանդության գործողություններն օրեցoր լայնամասշտաբ են դառնում, այսօր պետական հիմնարկությունների աշխատանքը կաթվածահար եղավ։

-Այ, դա հակասահմանադրական է ու կարծում եմ, որ այդ դեպքում օրենքը կգործի։

-Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ Սերժ Սարգսյաննը արյունով եկավ իշխանության եւ արյունով էլ սկսում է պաշտոնավարման երրորդ ժամկետը, երեկ ոստիկանները հատուկ գործողություններ կիրառեցին ցուցարարների նկատմամբ, վիրավորներ կան։

 -Դուք չարաչար սխալվում եք, Սերժ Սարգսյանը արյունով չի եկել, իսկ ոստիկանությունն էլ ուժ չի կիրառել, ոստիկանությունը շատ մարդասիրաբար ու մարդկային է տրամադրված, եւ նույնիսկ ես կասե, որ ոստիկանությունը շատ մեղմ է վերաբերում այն ցուցարարներին, որոնք սահմանադրական կարգ են խախտում։


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache