Լրահոս

Նոյեմբեր ամսին կարող է անկախ Քուրդիստանի հարցը լուծվել

 

Առաջիկայում տարածաշրջանում լուրջ փոփոխություններ են սպասվում: Առաջին հերթին քրդական անկախ պետության հնարավոր ստեղծումն է: Իրաքի քրդական ինքնավարությանիշխանությունները քննարկում են անկախության հանրաքվեի անցկացումը: Այդ նպատակի համար ստեղծվել է նաև հատուկ խորհուրդ, որի մեջ են մտնում քրդական ինքնավարության տարածքում գործող բոլոր քաղաքական ուժերը:

Վերջին շրջանում այս ուղղությամբ քրդերը համարձակ քայլեր են իրականացնում: Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ ակտիվ քննարկումներ են ընդանում: Իրաքի իշխանությունները դեմ չեն անկախության հանրաքվեի անցկացմանը, սակայն դեմ են, որ հանրաքվեին մասնակից լինի  պաշտոնապես քրդական իշխանությունների ենթակայության տակ չգտնվող Կիրկուկ քաղաքը: Այս քաղաքը Իրաքի ամենանավթաբեր տարածքն է և այն յուղոտ պատառ է կողմերի համար: Իրաքի քրդական զինուժի վերահսկողության տակ Կիրկուկը հայտնվեց միայն 2014 թվականից հետո, երբ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվեցին քաղաքի վրա: Իրաքի զինված ուժերը հեռացան և նրանց փոխարեն քաղաքի պաշտպանությունը իրենց վրա վերցրեցին քրդերը: Հիմա քրդերը չեն ցանկանում իրենց ձեռքից բաց թողնել այս կարևոր տարածքը:

Քուրդիստանում անկախության հանրաքվեն կիրականացվի այս տարվա նոյեմբերին: Ինքնավարության իշխանությունները հայտարարում են, որ հանրաքվեն կիրականացվի ամեն դեպքում և հանրաքվեն կիրականացվի նաև վիճելի տարածքներում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing