Լրահոս

Նրա՞ն էլ եք ասելու «բիզնեսի 30 տոկոսը՝ քեզ, 70 տոկոսը՝ բյուջեին»

 

rus131099132479

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից    Կառավարության կառուցվածքի փոփոխություններից մեկը կլինի Էկոնոմիկայի նախարարությունը՝ վերանվանվելով Ներդրումների և բիզնեսի աջակցության նախարարություն: Այսինքն՝ չափանիշ է լինելու ներդրումների ներգրավումը: Լավ, եթե առաջնահերթությունը ներդրումներն են լինելու, ի՞նչ է լինելու տեսախցիկների ոչ ներդրումային, բայց շահավետ բիզնեսի վիճակը:

Չկա մի ճանապարհ, որտեղ տեսախցիկներ չլինեն, և սա անխափան աշխատող բիզնես է՝ առանց ներդրման: Ինչպես նշում են փորձագետները, Հայաստանի Կառավարության աշխատանքի գլխավոր առանձնահատկությունն առանց ներդրումների հեշտ եկամտի ստացումն է: Ինչպես, օրինակ, Սերժ Սարգսյանի եղբոր բիզնեսն է՝ ներդրում չկա, բայց կա գումար աշխատելու չտեսնված միջոց:

Հիմա այս բիզնեսն ինչպե՞ս պետք է աշխատի, եթե այսօրվա Կառավարությունն առաջնահերթությունը ներդրումներին է տալու: Չլինի՞ Սաշիկին ասելու եք՝ բիզնեսի 30 տոկոսը՝ քեզ, 70 տոկոսը՝ բյուջեին: Ա՛յ սա մեծ ներդրում կլինի երկրի Կառավարությանը, և նախարարության անվանափոխությունն իսկապես արդարացված կլինի:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...