Լրահոս

Նրա նշանակումն իմ ամենասխալ որոշումն է. Սերժ Սարգսյանը բողոքել է Կարեն Կարապետյանից

 

60ebefbf-0c5a-4ab7-8573-ae178e50d221_cx0_cy9_cw0_w987_r1_s_r1-1

«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 29-ին Սերժ Սարգսյանը շատ նեղ շրջանակում բողոքել է Կարեն Կարապետյանից և ասել, որ իր նախագահության շրջանի ամենասխալ որոշումներից մեկն է եղել Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելը: Դրանից հետո է որոշվել Կարեն Կարապետյանի՝ 5 տարի անընդմեջ ՀՀ-ում բնակվելու վերաբերյալ տեղեկանքի հարցը բերել օրակարգ և դրա շահարկմամբ ամեն գնով հասնել նրան, որ Կարեն Կարապետյանը չլինի ՀՀԿ նախընտրական ցուցակում և զրկվի ընտրվելու հնարավորությունից:

Մեր տեղեկություններով՝ մինչև վերջերս տեղեկանքի «իրավական հիմնավորմամբ» զբաղվում էր արդարադատության նախկին նախարար, այժմ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, որին հանձնարարվել է դադարեցնել աշխատանքը»:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

1in.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing