good-banner
Լրահոս

Նրա տեղը ախոռն է. Շարմազանովը՝ հայհոյող պատգամավորի մասին

 

sh

News.am  —«Մինչեւ այս պահը ես ձեզ կոռեկտ անձնավորություն գիտեի»,- այդ մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ դիմելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին: Վերջինս իր ելույթում օգտագործել էր մի քանի փողոցային արտահայտություն, իսկ ավարտել «չ…խ» հայհոյանքով:

«Ես կարծում եմ, որ ոչ էս ամբիոնին ա սազական, ոչ էլ Ձեզ: Եւ հեռուստադիտողից ամաչեք», — սրտնեղեց Շարմազանովը:

Մի քանի րոպե անց նա ավելացրեց. «Ես ցնցված եմ իմ գործընկերոջ ելույթից: Ուզումեմ մի բան ասել. ինքը իր ելույթով ցույց տվեց, որ ճիշտ է արել, որ դիմում է գրել: Իր տեղը ոչ թե պառլամենտն է, այլ ախոռը»:
Հիշեցնենք, հոկտեմբերի 3-ին Ուրիխանյանը դիմում է ուղարկել ԱԺ նախագահին՝ մանդատից հրաժարվելու մասին:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara