good-banner
LifeStyle Առողջություն

Նռան հայտնի ու անհայտ, օգտակար հատկությունները

 

10484969_914526911895685_3720030076551107013_n

Նռան հատիկները անմահական են, իսկ հյութը թանկարժեք պահոց է:

Օգտակար հատկությունները՝

Նուռը պարունակում է պոլիֆենոլներ

Պոլիֆենոլները բնական հակօքսիդանտներ են, որոնք մարտնչում են ազատ ռադիկալների դեմ, վերջիններս հանդիսանում են ուռուցքային հիվանդությունների և վաղաժամ ծերացման պատճառ: Պոլիֆենոլները խոչընդոտում են աթերոսկլերոտիկ խցանումների առաջացմանը, նշանակում է, որ պաշտպանում են նաև սիրտն ու անոթները:

Նուռը լավացնում է մարսողությունը

Նռան օրգանական թթուները խթանում են մարսողությանը: Նուռը հարուստ է պեկտինով, որը օգտակար է աղեստամոքսային բորբոքումների ժամանակ. այն լավացնում է ախորժակն ու մարսողությունը:

Նուռը պաշտպանում է բորբոքումներից

Նուռը մեծ քանակությամբ դուբիլային նյութեր է պարունակում: Դրանք լորձաթաղանթը դարձնում են ավելի քիչ խոցելի գրգռիչ ազդակներից, ուստի և պաշտպանում վարակներից, ստամոքսաբորբից և լնդերի հիվանդության ժամանակ ձերբազատում բորբոքումից:

Վնասակար հատկությունները ՝

Երևի ատամների հետ խնդիրներ ունեցողները զգացել են, որ նռան խիտ հյութ խմելիս ատամները սկսում են սվսվալ: Դրա պատճառը նռան մեջ առկա օրգանական թթուներն են, որ ատամի էմալը քայքայող հատկություն ունեն: Սա ստիպում է, որ հյութը օգտագործենք չափավոր և նախընտրելի է` ջրով բացած:

Նռան հյութը խորհուրդ չի տրվում նրանց, ովքեր ունեն ստամոքսի բարձր թթվայնություն և ստամոքսի խոց: Չարաշահել պետք չէ նաև հատիկների և կեղևի թուրմի դեպքում (մի մոռացեք, որ դրանք աղիքները կապող հատկություն ունեն):
Նռան կեղևի մեջ քիչ քանակությամբ ալկալոիդներ կան՝ թունավոր նյութեր, որոնք անվնաս են, եթե թուրմը ճիշտ չափաբաժնով է օգտագործվում, իսկ չարաշահելու դեպքում կարող է թեթև թունավորման պատճառ դառնալ, որը հատկապես անհանդուրժելի է հղի կանանց դեպքում:

Նուռն ունի ցածր կալորիականություն. 100 գ պարունակում է 62 կալորիա:

3-4 կգ կկորցնեք նռան դիետայից հետո

Ճաշացանկը՝

Նախաճաշ. միջին չափի նուռ կամ մեկ բաժակ նռան հյութ:

Ճաշ. Եփած հավի միս, 1 բաժակ նռան հյութ

Ընթրիք. 1-2 նուռ, կես տուփ կաթնաշոռ

Ինչպես երևում է, սա մոնոդիետա չէ: Դրանում է այս դիետայի մեծ արդյունավետության գրավականը: Դիետայի տևողությունը 5 օր է: Այս ընթացքում Դուք կկորցնեք 3-4 կգ: Դիետայի ընթացքում չմոռանաք վիտամինային համալիրներ օգտագործել և ինչքան հնարավոր է, շատ ջուր խմել:

 

 

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

newsbook.am, ladynews.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing