Լրահոս

Նրանց ճակատագիրը հայտնի է. Սերժ Սարգսյանի որոշումը

 

IMG_22

politik.am — Այսօր` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց: Հրաժարական է տալու նաև կառավարության ամբողջ կազմը, սակայն սա չի նշանակում, որ կառավարության որոշ անդամներ չեն պահպանի իրենց աթոռները: Politik.am-ը կփորձի ներկայացնել, այն պաշտոնյաներին, որոնք կպահպանեն իրենց պաշտոնները: Մեր ներկայացրած պաշտոնյաները, ըստ մեր աղբյուրների Սերժ Սարգսյանի սև ցուցակում չէ և նա որոշում ունի նրանց թողնել:
Առաջինն իհարկե ՀՅԴ-ական նախարարներն են, որ կպահպանեն իրենց պաշտոնները: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը և Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը չեն կորցնի իրենց աթոռները, քանի որ նրանց պաշտոնավարման հարցը որոշում է ՀՅԴ-ն և դժվար թե ՀՅԴ-ն դեմ լինի նրանց պաշտոնավարմանը:
Նախարարական իր պորտֆելը կպահպանի նաև Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նա իհարկե պաշտոնը ստանձնել է ՕԵԿ-ի շնորհիվ, սակայն նախարարն արդեն լքել է ընդդիմադիր դաշտ մտած ՕԵԿ-ը և բացի դրանից, նա համարվում է Սերժ Սարգսյանի մարդը: Արմեն Երիցյանը նաև իրեն վստահված կառույցը լավ է ղեկավարում և մեծ դժգոհություններ չկան կապված ԱԻՆ-ի հետ:
ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը ևս կշարունակի պաշտոնավարել: Նախ` նա նոր է նշանակվել իր պաշտոնում և հետո նա Սերժ Սարգսյանի մտերիմ շրջապատի ներկայացուցիչ է: Կուտոյանը հստակորեն կատարում է իրեն տրված բոլոր հրահանգները և իշխանությունները նրանից լավ թեկնածու չեն կարողանա ունենալ` ԱԱԾ պետի համար, որպեսզի կառույցը իրենց վերահսկողությունից դուրս չլինի:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` իր պաշտոնավարման ընթացքում, հստակորեն ապացուցել է, որ պատրաստ է լուծել բոլոր այն խնդիրները, որը նրա առաջ դնում է նախագահ Սերժ Սարգսյանը, ուստի նա ևս կպահպանի իր պաշտոնը: Նրա դեպքում, ոստիկանության պետի պաշտոնից հեռանալը, կարող է միայն պաշտոնի բարձրացմամբ իրականացվել:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հնարավորությունները 50/50 է: Իհարկե, Սերժ Սարգսյանը կարող է օգտվել հնարավորությունից և քառօրյա պատերազմի ամբողջ մեղքը բարդելով նրա վրա, հեռացնել պաշտոնից, սակայն այս դեպքում դժվար է գտնել Օհանյանին փոխարինող` իշխանության ներսում: Այս հանգամանքը հաշվի առնելով` Սեյրան Օհանյանը ամենայն հավանականությամբ կպահպանի իր պաշտոնը:
Կաթողիկոս Գարեգին Բ-ի ջանքերի շնորհիվ` իր պաշտոնը կպահպանի նաև Առողջապաության նախարար Արմեն Մուրադյանը: Բոլորը գիտեն, որ Արմեն Մուրադյանը վայելում է Գարեգին Բ-ի աջակցությունը և դա նախարարի համար լուրջ հենարան է:
Իր պաշտոնը կպահպանի նաև Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա համար բարեխոս է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ում հետ նախարարը մտերիմ հարաբերությունների մեջ է:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ևս կպահպանի իր պաշտոնը: Նրա դեպքում իր բախտն է բերել, քանի որ ղեկավարծ կառույցը հետաքրքիր չէ որևէ մեկի համար և նա կհեռանա այն ժամանակ, երբ որոշում կայացվի փակել նախարարությունը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...