Նրանք, ովքեր արդյունքներ չեն գրանցի, կհեռացվեն նույնքան անսպասելի իրենց համար, որքան որ նշանակվել են

48

Մեր զրուցակիցն է ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը

Մեր զրուցակիցն է ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը

Առաջիկա ավագանու ընտրություններին որքա՞ն եք գնահատում ձերհաղթանակի շանսերըՏեսակետ կաոր առաջին տեղում կլինի ձերթեկնածունորովհետև երևանցին ձայն է տալու ոչ թե ՀայկՄարությանինայլՆիկոլ Փաշինյանին։ Համամի՞տ եք։

Վստահ եմ, որ երևանցիները միջնորդավորված ընտրություն կատարելու կարիք չեն ունենա, երբ քարոզարշավի ընթացքում ծանոթանան քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին: Վերջին մեկ ամսվա ընթացքում ես առիթ ունեցա աշխատել Հայկի հետ ու որևէ կասկած չունեմ, որ նա մեծ նվիրվածությամբ կգործի քաղաքի`արդեն իսկ ծանրացած խնդիրները լուծելու համար: Ինչ վերաբերում է մեր հաղթանակի շանսերին, ապա այստեղ առաջին հերթին պետք է հոգ տանել մեր բոլորի հեղափոխության վերջնական հաղթանակի շանսերի մասին, որովհետև Երևանի այս ընտրությունը սովորական հերթական ընտրություն չէ. այն պետք է դիտարկել հեղափոխության ամբողջացման համատեքստում և գործել այդ տրամաբանությամբ` հանուն հեղափոխության շարունակականության, հանուն փոփոխությունների:

Հնարավոր կլինի՞ առանց որևէ ուժի հետ կոալիցիայի ավագանիումքաղաքապետ ընտրել ձեր ուժի ներկայացուցչին:

Եթե մենք ստանանք երևանցիների ձայների մեծամասնությունը, ապա որևէ մեկի հետ կոալիցիա չենք կազմի:

Եթեայնուամենայնիվկոալիցիայի անհրաժեշտություն լինիմասնակից ուժերի մեջ կա՞ն այնպիսիքորոնց հետ ոչ մի կերպ չէիքհամագործակցի:

Իհարկե կան, բայց, հուսով եմ, որ հատկապես նրանց հետ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չի լինի:

Արդեն հիմա նկատվում էոր մրցակից ուժերի առնվազն համակիրներըփորձում են սևացնել մրցակիցներինԻ՞նչ պետք է անել համեմատաբարքաղաքակիրթ մրցապայքար ու ընտրարշավ կազմակերպելու համար:

Մենք բարեխիղճ ու դրական ընտրարշավ ենք անելու: Հուսամ` լավ օրինակ կլինենք մյուսների համար: Մեզ բախտ է վիճակվել նոր, առաջադեմ նշաձողեր սահմանել քաղաքականության մեջ, ուրեմն պետք է պատվով կատարենք մեր առաքելությունը:

Իշխանությունն ամենաշատը քննադատվում է կադրայինքաղաքականության համար։ Քաղաքապետի թեկնածուի դեպքումնույնպես քննադատություն եղավ՝ այն հիմնավորմամբոր սաքաղաքական պաշտոն է։ Ինչպե՞ս եք վերաբերվում այսքննադատությունների:

Քաղաքական լինելը կուսակցական ստաժով չի սահմանվում, այլ շատ հստակ ձևակերպված արժեքներով ու սկզբունքներով: Այդ իմաստով Հայկ Մարությանը շատ ավելի քաղաքական է ու շատ ավելի է համապատասխանում քաղաքապետի պաշտոնի համար, քան շատ ուրիշ քաղաքական գործիչներ: Կադրային քննադատություններին հիմնականում հանգիստ եմ վերաբերվում` անկախ նրանից դրանք արվում են հեղափոխության շահառուների, թե հեղափոխությունը ծաղրողների կողմից: Առաջինների քննադատության մեջ շատ է սրտացավությունը, աչալրջությունը, արդարացի բարկությունը: Երկրորդների դեպքում շատ է ծաղրը, բայց իրականության հատիկ միշտ լինում է, ու գոնե ես միշտ փորձում եմ բառակույտերի, մեղադրանքների ու ապատեղեկատվության մեջ գտնել այդ հատիկը: Այնուամենայնիվ, ոչ մի նշանակում քարին գրված չէ. այն պաշտոնյաները, ովքեր չեն զբաղվի ինքնակրթությամբ, արդյունքներ չեն գրանցի և հավատարիմ չեն մնա հեղափոխության արժեքներին, կհեռացվեն պաշտոնից նույնքան անսպասելի իրենց համար, որքան որ նշանակվել են:

Ինչո՞ւ այդուհանդերձ «Ելք»-ը փլուզվեցշա՞տ խորն էինհակասություններըԵլքով ավելի շատ ձայն չէի՞ք ստանա:

Մեր նախընտրական ցուցակը բաղկացած է հեղափոխությանը մասնակից անհատներից, խմբերից ու կուսակցության անդամներից: Մենք այն անվանում ենք հեղափոխականների ցուցակ: Ճիշտ չէր լինի անտեսել այդ մարդկանց ներդրումը, ներուժը, փոփոխություններին մասնակցելու ցանկությունը ու նորից սահմանափակվել դաշինքային ցուցակներով: Մենք որդեգրել ենք ներառող քաղաքականություն, ու մարդկանց աշխատելու ցանկությունը չպետք է սահմանափակվի կուսակցական կամ դաշինքային պատկանելությամբ: Շատ ավելի կարևոր է արժեքների, սկզբունքների համախոհությունն ու համընկնումը, իսկ արհեստական դաշինքներում այդ համընկնումը հաճախ չի լինում կամ ամբողջությամբ չի լինում:

Լուսավոր Հայաստանն ու Հանրապետությունն ավելի վաղ նշել էինորիրենք պատրաստ են միասնական գնալ ԱԺ արտահերթընտրություններիև այդտեղ որոշողը ՔՊն պետք է լիներՀիմա այսհարցում հստակություն կա՞ արդեն:

Եթե այդպես են ասել, ուրեմն ՔՊ-ն էլ կորոշի, երբ դրա ժամանակը գա:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache