Նշանակություն չունի, թե ինչ է գլխավոր քարտուղարի ազգանունը. նա պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչ

89

«ՀԱՊԿ-ը նաև մեր կառույցն է: Ինչո՞ւ է այնպես մեկնաբանվում, կարծես ինչ-որ մեկի համար ՀԱՊԿ-ն ավելի թանկ է, քան Հայաստանի: Դա այդպես չէ: ՀԱՊԿ-ը մեզ համար նույնքան թանկ է, որքան կառույցի մյուս անդամների համար:

Գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի աշխատանքի համար կա ժամկետ, որը չի լրացել։ Մենք ունենք առնվազն 1․5 տարի: Նշանակություն չունի, թե ինչ է գլխավոր քարտուղարի ազգանունը: Նա պետք է, ինչպես և նախատեսվում էր, լինի Հայաստանի ներկայացուցիչ ժամկետի ողջ ընթացքում»,- ասել է Փաշինյանը:

Հարցին, թե Վլադիմիր Պուտինը համաձայնե՞լ է այդ տեսակետի հետ, Փաշինյանը նշել է, որ կողմերը պայմանավորվել են, որ այդ հարցը քննարկելու են բոլոր գործընկերների հետ և փորձելու են կոնսենսուսի հասնել: Վարչապետի կարծիքով՝  այդ հարցը պետք է լուծվի համագործակցության և դաշինքի մթնոլորտում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache