Լրահոս

Նշանային հարված Իրանին. Ով է հաջորդը եւ ինչ գործընթաց է մեկնարկել

 

Քաթարի խոշոր միջազգային սկանդալից հետո, երբ արաբական պետությունները խզեցին նրա հետ հարաբերությունները, մեղադրելով ահաբեկության ֆինանսավորման մեջ, այդ երկրին աջակցություն հայտնեցին Թուրքիան, Իրանը եւ Ռուսաստանը:
Այսօր Իրանում ահաբեկչական հարձակում է եղել այդ երկրի խորհրդարանի ու Խոմեյնիի դամբարանի վրա, կան զոհեր ու տասնյակ վիրավորներ: Հայտնի է դարձել, որ այսօր Թուրքիա է մեկնում Իրանի ԱԳ նախարարը:
Արդյոք Քաթարի իրադարձությունները կապ ունեն այս ահաբեկության հետ:
Նկատելի է, որ Քաթարի իրադարձություններից հետո տարածաշրջանը կարծես թե «ճամբարավորվում է», որի հիմքը աշխարհքաղաքական, գաղափարական եւ այլ հակասություններն են. Մի կողմում արաբական երկրներն են Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, մյուսում Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը:
Ըստ էության, Մեծ Մերձավոր արեւելքում մնացել է երեք երկիր, որոնք չեն անցել «վերաֆորմատավորման» գործընթացը՝ Սաուդյան Արաբիան, Թուրքիան եւ Իրանը: Այս տարածաշրջանում տեղի ունեցող խոշոր վերափոխումների ներկայիս փուլում թիրախներն ամենայն հավանականությամբ հենց նրանք են:
Իրանում ահաբեկիչները թիրախ են ընտրել Խոմեյնիի դամբարանը. Սա նշանային թիրախ է, քանի որ խորհրդանշում է իրանական ներկայիս պետությունը, դրա այսպես ասած քաղաքական-գաղափարական հիմքը:
Թուրքիայում ու Սաուդյան Արաբիայում նույնպես սպասվում են ցնցումային զարգացումներ, որոնք լիովին վերափոխելու են դրանք, այդ թվում՝ սահմանների հարցում:
Ռուսաստանը լինելու է «քաթարյան ճամբարի» զարգացումների պրովայդերը: Ընդհանրապես, վաղուց արդեն Ռուսաստանին վերապահված է միջազգային այնպիսի գործերն իրականացնողի դերը, որը մյուս երկրները չեն կարող անել, ելնելով արժեքային, գաղափարական եւ այլ սահմանափակումներից:
ԱՄՆ փոխնախագահը երեք հիմնական սպառնալիք է հնչեցրել՝ ահաբեկություն, Իրան, Ռուսաստան: Որից հետո Թրամփը իր պետքարտուղար Թիլլերսոնին հանձնարարել է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Ուշագրավ է, որ այս իրադարձությունները սկսվեցին Սերժ Սարգսյանի Քաթար կատարած այցելությունից հետո, որի ժամանակ մասնավորապես ձեռք է բերվել ամենօրյա ուղիղ չվերթների պայմանավորվածություն: Պատահականությո՞ւն էր սա, թե համընկնում: Կա տեսակետ, որ նրա այցը համաձայնեցված է եղել Մոսկվայի հետ: Մյուս կողմից, Հայաստանն ու Քաթարը գրեթե նույնաբովանդակ պետություններ են այն առումով, որ մեկը Ռուսաստանի բազան է, մյուսը՝ ԱՄՆ-ի:
Սպասվում են խորքային ու լուրջ զարգացումներ, որոնք անճանաչելիորեն փոխելու են տարածաշրջանը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing