LifeStyle Հետաքրքիր

Նշաններ, որոնք ցույց են տալիս ապագա երեխայի սեռը

 

nshanner-oronq_cowyc_en_talis_apaga_erexayi_s

Տղա, թե աղջիկ, հարցը, որն ամենաշատն է հուզում ապագա ծնողներին: Ձեզ ենք ներկայացնում նշաններ, որոնք կարող են վկայել, որ դուք սպասում եք արու զավակի։

1. Ապագա մայրիկի արտաքին տեսքը

Որպես կանոն, եթե հղին սպասում է տղա երեխայի, ապա նրա մոտ նկատվում է դեմքի մաշկի որակի և երանգի բարելավում: Այն ապագա մայրիկները, ովքեր նիհար են եղել, ձեռք են բերում ավելի առողջ տեսք և կարծես թե «ծաղկում են»: Բարելավվում է նաև մազերի որակը, նրանք դառնում են ավելի ամուր ու աչքի են ընկնում առողջ փայլով:
Այս դեպքում ամբողջ մարմնի մազերը կարող են դառնալ մուգ և ավելի տեսանելի: Դա վկայում է այն մասին, որ ծնվելու է տղա երեխա: Սակայն ապագա մայրերին խորհուրդ չի տրվում այդ առթիվ խուճապի մատնվել, քանի որ երեխայի ծնվելուց հետո ամեն ինչ կկագավորվի:

2. «Փորիկի»ձևը

Եթե ապագա մայրիկը սպասում է արական սեռի պտուղ, ապա նրա փորիկը ունենում է հստակ արտահայտված ուռուցիկ ձև: Փորիկը կտրուկ առաջ է գնում այնպես, որ մեջքի ետևից այն տեսանելի չի լինում: Տղա երեխաները արգանդում տեղավորվում են մի փոքր ավելի ցածր: Այդ պատճառով իրանը պահպանում է իր նախկին տեսքը:

3. Տոքսիկոզ

Տոքսիկ հղիությունը բավականին տարածված երևույթ է, և եթե պտուղը տղա է, ապա այն գրեթե չի անհանգստացնում ապագա մայրիկին և նրա տևողությունը շատ կարճ է լինում:

4. Սննդի նախընտրությունները

Եթե հղիության ընթացքում ապագա մայրիկի մոտ անդադար առաջանում է քաղցի զգացողություն և նա ոչ մի կերպ չի կարողանում հագենալ, ապա բավականին մեծ է հավանակնությունը որ նա լույս աշխարհ կբերի տղա երեխա: Հաստատված է, որ տղա երեխա կրողները ունենում են լավ ախորժակ և մսային ճաշատեսակների հակվածություն:

Աղբյուրը `kiss.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

newhing

newhing