Լրահոս

Նույնիսկ Հռոմի պապի անդամակցումը չի բարձրացնի ՀՀԿ-ի վարկանիշը

 

Լրացավ կառավարության 100 օրը: «Միակ նշանակալից բանը, որ արեց այս կառավարությունը, դա ՀՀԿ կուսակցությանն անդամագրվելն էր: Ինչքան էլ խոսվեց կոռուպցիայի դեմ պայքարի մասին, մենաշնորհների վերացման մասին, պետք էր գործել, սակայն դեռևս քայլ չի արվել: «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում այս մասին ասաց Լուսավոր հայաստան կուսակցության խորհրդի անդամ Գևորգ Գորգիսյանը:

Նրա կարծիքով՝ կառավարության հանրապետականացումը ազդեցություն կունենա նրա իմիջի վրա. «ՀՀԿ-ն այնքան ցածր վարկանիշ ունի, որ եթե նույնիսկ Հռոմի պապը հիմա դառնա ՀՀԿ-ական, նրա վարկանիշը կտրուկ կընկնի»:

Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ հնարավոր է, որ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն հավաքի ավելի քիչ ձայն, քան անդամագրված անդամ ունի, որովհետև աշխատանքից հեռացնելու սպառնալիքով մարդկանց ստիպել են անդամակցել ՀՀԿ-ին:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing