Լրահոս

ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ` երեկ սողանքի հետևանքով մահացած զինռայայողների և վիրավորի մասին

 

get

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ սողանքի հետևանքով մահացած զինծառայողներից Վարդան Ղրմաջյանը էջմիածնից էր, իսկ Արմեն Ղազարյանը` Արարատի մարզից: Մեր տեղեկություններով` կա նաև վիրավոր, ով լեյտենանտ է: Ըստ նախնական տեղեկությունների` նա ուղեղի ցնցում է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բնական աղետի` 08.06.2016թ. ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել էին N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վ.Ղրմաջյանի դին հայտնաբերվել էր ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Ա.Գազարյանի՝ դին ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից: Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...