ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՑԻՆԵՐԸ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ ԵՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ
hraparak.am — Նոյեմբերյանի, Բերդավանի, Կողբի բնակիչների մեքենանների շարասյունը ու մարդկանց քայլերթը հասել են հայ- վրացական սահման ու արգելափակել միջպետական սահմանը:
Ընթացքում բախում է տեղի ունեցել նախքան սահմանին հասնելը: Ոստիկանական պատը փակել էր ցուցարարների տեղաշարջը, բայց վերջիններս ճեղքել են պատը ու առաջ անցել դեպի սահման։ Այս մասին մեզ տեղեկացնում է Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկը։ Նրա խոսքով՝ վաղը նույնպես շարունակվելու են բողոքի ակցիաները։ Այն սկսվելու է Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական՝ հայ-հունական բարեկամության զբոսայգուց։
