Լրահոս

Օբաման պատրաստ է ակտիվացնել ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու համար

 
Barack Obama

Barack Obama

news.am — Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծման հասնելու համար: Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում:

Կողմերը քննարկել են հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ Պուտինի հանդիպումը: Օբաման պատրաստակամություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ համատեղ ակտիվացնել ջանքերը՝ հակամարտության կարգավորմանը հասնելու համար:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...