Լրահոս

«Օդից կախված» ադրբեջանցի զինծառայողը կամ թե ինչպես են ադրբեջանական լրատվամիջոցները խաբում սեփական ժողովրդին

 

fizuli3

tert.am-ը գրում է. Ադրբեջանական մամուլում ու սոցցանցերում ակտիվորեն շարունակում են տարածել լուսանկարներ, որոնցով փորձում են փաստել, թե ադրբեջանցի զինծառայողներն ու կամավորներն «ազատագրել են Ֆիզուլին»։

Տարածված այս լուսանկարը, սակայն, ակնհայտորեն մշակված է համակարգչային ծրագրերով։

Սոցցանցերի հայ օգտատերերի ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ ադրբեջանցի զինվորի ոտքերն «օդում են մնացել», իսկ ձեռքի դիրքից երևում է, որ նա երկու «աջ ձեռք» ունի։
Ավելին, պարզվում է, որ այն ցուցանակը, որի վրա «հպարտորեն բարձրացել են» ադրբեջանցիները, գոյություն չունի արդեն 1996 թվականից։

Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների՝ ադրբեջանցիները կարողացել են «գրավել» նաև Թալիշն ու Ջաբրայիլը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թալիշում նույնիսկ ադրբեջաներեն ցուցանակ է տեղադրվել։

Տեղեկությունը, սակայն, ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին փաստում են ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք եղել են ԼՂՀ-ի կողմից վերահսկվող այդ տարածքներում։

fizuli


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am