Լրահոս

ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՎԱՔՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ԾԱԽՍԵԼ ԵՆ … ՀԱՑ ՈՒՏԵԼՈՒ ՎՐԱ՞

 

1111-e1463037321472-300x191

vorotan.am-ը գրում է. Սիսիանի քաղաքապետարանի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` քառօրյա պատերազմի հենց երկրորդ օրը քաղաքապետարանը, ի պաշտոնե, Սիսիանի քաղաքապետի` 2016թ. ապրիլի 2-ի N 31(Ա) կարգադրությամբ, ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինծառայողներին և կամավորականներին նյութական օժանդակության տրամադրման աշխատանքների համակարգմանը: Բազմաթիվ սիսիանցիներ թե ֆինանսապես, թե նյութապես իրենց մասնակցությունն են բերել բանակին եւ զինվորին օգնություն ցուցաբերելու կարեւոր գործընթացին:
Քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության համաձայն, ապրիլի 4-ի դրությամբ, հանգանակվել է 7 միլիոն 105 հազար դրամ գումար: Սննդամթերքի եւ այլ անհրաժեշտության նյութական օգնությունն այստեղ ներառված չէ:
Ըստ Սիսիանի քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության, պարզվում է, սակայն, որՀայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինծառայողներին և կամավորականներին նյութական օժանդակության տրամադրման նպատակովսիսիանցիների հանգանակած գումարը ծախսվել է ոչ թե բանակի եւ խրամատում հայրենիքի համար մարտնչող զինվորի կարեւորագույն կարիքները հոգալու, այլ` … հաց ուտելու, ինչ-որ մեքենայի վերանորոգման, ինչ-որ վառելիքի ծախսեր անելու վրա…

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing