Լրահոս

Օգոստոսի 10-ից իրավիճակը կարող է սրվել, իսկ Սերժը՝ անհետանալ…

 

Qocharyan-putin

lakmoes.am — Եթե առաջիկա օրերին Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից մարդ չմահանա, մոտակա օրերի, շաբաթների ընթացքում Պուտինը կվերսկսի անցյալ տարվա օգոստոսին կասեցրած ռազմական օպերացիան՝ պատերազմ Քոչարյանի վերադարձով:

Դա կլինի Հայաստանը վերջնականապես և անվերապահորեն գրավելու կամ Ռուսաստանին հնազանդեցնելու երրորդ գրոհը՝ պլան Գ-ն /Գյումրիի սպանդից ու ապրիլյան պատերազմից հետո/:

Տարածաշրջանում ռազմական գործողություններին գլխավոր ընդդիմացող երկիրը՝ Իրանը, Պուտին-Ռոհանի-Ալիև եռակողմ բանակցությունների արդյունքում կարծես մի փոքր տեղի տվեց:

ՌԴ-ի և Իրանի նախագահների երեկվա հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ մինչև տարեվերջ ռուսները Իրանին կմատակարարեն վաղուց խոստացված S-300 զենիթահրթիռային համալիրների մյուս կեսը: Դա այն գինն է կամ խոստումը, որովՊուտինը ստացավ Արցախի խնդիրը ռազմական ճանապարհով /հարավային սահմանում/ լուծելու գլխավոր դերը:

Այդուհանդերձ, Իրանը երկու կարևոր շեշտադրում կամ զգուշացում արեց. Բաքվում տեղի ունեցած Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ընդգծեց, որ բոլոր երեք երկրների բարեկեցության համար անհրաժեշտ են խաղաղություն ու անվտանգություն. «Մեր ողջ պոտենցիալը կուղղվի տարածաշրջանային ու միջազգային մակարդակով ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարին»։

Նրա խոսքով՝ Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի եռակողմ համագործակցությունը չի ուղղվի այլ երկրների դեմ, և փոխարենը շրջանակներ կստեղծի երկխոսության, տարածաշրջանային համագործակցության համար։

Այլ կերպ ասած՝ Իրանը զգուշացրեց, որ իրենց համագործակցությունը չպետք է ուղղվի Հայաստանի դեմ և ռազմական գործողություններում չպետք է ներգրավվեն իսլամական և ահաբեկչական այլ խմբավորումների զինյալներ: Դրանց մասնակցության մասինտեղեկություններ հայտնվեցին ապրիլյան պատերազմի օրերին, իսկ նախիջևանյան կուտակումների մասին՝ դրանից մեկ ամիս հետո, երբ ակտիվացան հարավային՝ Մեղրիի միջանցքը Նախիջևանից և Ադրբեջանից գրոհելու մտահոգությունները:

Սակայն Պուտին- Էրդողան այսօրվա հանդիպումը հուշում է, որ դարավոր ոխերիմ բարեկամ երկրների առաջնորդները չեն հրաժարվել Հայաստանի, Արցախի հաշվին իրենց գերգաղտնի պլաններն իրագործելու մտքից: Եվ ոչինչ հետ չի պահի նրանց՝ շրջանցելու Թուրքիայի մրցակից Իրանի զգուշացումները. պարզապես շատ ավելի զգույշ ու գերքողարկված կգործեն:

Թուրքիայի ներգրավումը Պուտինի շղթայական հանդիպումներում տեսականորեն հիմք է տալիս ենթադրելու, որ պատերազմի վերսկսման դեպքում հնարավոր է շեղող, ապակայունացնող երկկողմանի գրոհ հյուսիսային՝ Շիրակ, Տավուշ ուղղությամբ:

Այդ մարզերում հայկական կողմը խոցելիության խնդիր ունի. Տավուշի մարզի զորամասերը երրորդ բանակային կորպուսի հրամանատար, Ադրբեջանի և ՌԴ-ի հարազատ գեներալ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Գրիշա Խաչատուրովի ենթակայության տակ են: Եվ նա հայկական բանակը կազմաքանդող իր շրջապատի հետ և իր հոր նման կկատարի Մոսկվայից իջեցված հրահանգները:

Շիրակի մարզում չի կարելի բացառել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից դիվերսիոն ներթափանցումները Կամխուտի լեռներով, որտեղ ռուսական զորամիավորումները ամիսներ շարունակ մարզվում էին և հետախուզական արահետներ բացում չգիտես ում համար:

Ուստի, Հայաստանում վստահությունը կորցրած ռուսական ռազմաբազան և զինվորականների տեղաշարժը պետք է լինի աչալուրջ հանրության և պետական իրավասու մարմինների խոշորացույցի տակ՝ հսկողության ներքո:

Իսկ հիմնական գրոհը ամենայն հավանականությամբ կլինի Մեղրիի, Արցախի հարավային ուղղությամբ:

Ի՞նչ պետք է անի հայկական կողմը. Իրավասու պետական մարմիններն այս ընթացքում պետք է գոնե անհրաժեշտ ցուցումներ տան ոչ միայն սահմանային և ոչ սահմանային զորամասերում, այլ նաև բնակչությանը: Գուցե հնարավոր լինի մի քանի իսլամիստ ահաբեկչի կամ թուրք դիվերսանտի գերեվարել կամ դիակ փռել և որպես ՛՛իրեղեն՛՛ ապացույց՝ միջազգային դատավարություն սկսել Հայաստանի դեմ տարիներ շարունակ պատերազմներ ու դիվերսիաներ հրահրող, կազմակերպող, իրականացնող պետությունների, պաշտոնյաների դեմ:

Այդուհանդերձ, օգոստոսի 10-ից՝ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցից հետո, ամեն դեպքում պետք է սպասել իրավիճակի սրման:Ազատագրված տարածքների վերադարձման որևէ փաստաթուղթ ստորագրելուց հետո /եթե չի ստորագրել/, Ս. Սարգսյանը Մոսկվային այլևս պետք չի լինի. նրա հետ կարող է ամեն ինչ ՛՛պատահել՛՛: Պուտինը նրա ձեռքով տարածքները կհանձնի Ադրբեջանին, իսկ հետո նրան կփոխարինի իրեն հավատարիմ և անձնական տնտեսական կապերով շաղկապված Քոչարյանով:

Դատելով Բաքվի եռակողմ ձևաչափից՝ շատ հավանական է, որ գործարկվելու է անցյալ տարվա օգոստոսին՝ դեռ ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանի օրոք պլանավորված օպերացիան, որը կասեցվեց Ռոբերտ Քոչարյանի մոր մահվանից անմիջապես առաջ: Այդ մասին էին վկայում ԱԱԾ ներկայացուցիչների գրեթե միաժամանակյա շտապ թռիչքները՝ ՌԴ, Իրան ուղղություններով, ինչին մենք անդրադարձել ենք մեր նախկին հրապարակումներում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing