Լրահոս

Օգոստոսի 3-ից հանրապետությանը կմոտենա հաջորդ տաք օդային ալիքը. ըստ Գագիկ Սուրենյանի՝ օգոստոս ամսին էլ նորմայից բարձր շոգ կլինի.

 

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ այսօր հանրապետություն որոշակի չափով սառը օդի ներհոսք կա:

«Օդի ջերմաստիճանը չնչին՝ 1-ից 2 աստիճանով կնվազի և արդեն Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովտային գոտում ցերեկը չի գերազանցի 38-ից 39 աստիճանը: Այդ ջերմաստիճանը կպահպանվի մինչև օգոստոսի 2-ը»,- ասել է նա:

Ըստ Գագիկ Սուրենյանի՝ օգոստոսի 3-ից Հարավ Արևմուտքից հանրապետությանը կմոտենա հաջորդ տաք օդային ալիքը: «Ջերմաստիճանը նորից 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում կբարձրանա այնքան, որքան իջել էր և կրկին հանրապետության ցածրադիր հատվածներում՝ Երևան, Արարատյան դաշտ, Սյունիքի հովիտներ, նորից ջերմաստիճանը կհասնի 40-ից 41 աստիճանի»,- ասել է նա:

Գագիկ Սուրենյանն, ի դեպ, նշել է, որ երեկ հուլիսի 29-ին կրկնվել է Արարատյան դաշտում այդ տարածքի համար երբևէ գրանցված պատմական բացարձակ ամենաբարձր ռեկորդային ջերմաստիճանը: Արարատ քաղաքի հատվածում ցերեկը օդի ջերմաստիճանը հասել է +42.6 աստիճանի: Նման ցուցանիշ գրանցվել է նաև 1986 թ-ի հուլիսի 9-ին, կրկին +42.6 աստիճան: «Դա բարձր ցուցանիշ է և լինում է հազվադեպ»,- ասել է նա:

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը նշել է, որ չնայած դրան չէր ասի, որ այս ամառ ռեկորդային շոգ է: «Բայց, իհարկե, նորմայից բարձր է, ինչպես կանխատեսել էի՝ բավական շոգ ամառ է»,- ասել է նա:

Օգոստոս ամիսը, Սուրենյանի խոսքով, ևս կլինի շոգ և նորմայից բարձր: «Հաճախակի են լինելու ջերմային ալիքները, հատկապես շատ շոգ կլինի օգոստոսի առաջին կեսին»,- նշել է նա:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing