Օգտակար և վնասակար մթերքները լյարդի համար

90

Լյարդը ինքնատիպ «ֆիլտր» է: Այն հավաքում է իր մեջ մեր օրգանիզմի բոլոր վնասակար նյութերը’ ալերգեններ, թույներ, տոկսիններ: Օրգանիզմից «դուրս է վռնդում» ավելորդ վիտամինները, մեդիատորներն ու հորմոնները, նպաստում է մարսողությանը: Լյարդը օրգանիզմի տարբեր նյութերը կոնվերտացնում է անհրաժեշտ գլյուկոզայի և ստեղծում է օրգանիզմին անհրաժեշտ էներգետիկ ռեզերվներ: Եթե ուզում եք լիարժեք առողջ լինել, ապա այդ «ֆիլտրը» պետք է մաքուր պահել, որովհետև կան սննդատեսակներ, որոնք խցանում են լյարդը:

Լյարդի թշնամիներն են’

Արագ սնունդը’ ցածրորակ բաղադրիչներով, համեմունքներ և ճարպեր պարունակող ուտելիքներ
Կարագ, խոզի ճարպ, յուղոտ թռչնամիս
Քաղցրավենիք և խմորեղեն,
Թթու հատապտուղներ /լոռամիրգ, թրթմջուկ/, համեմ, կիվի
Ապխտած ու աղի ուտելիքներ
Թունդ սև թեյ
Կծու համեմունքներ
Ալկոհոլի ցանկացած տեսակ /դրանք ոչնչացնում են լյարդի բջիջները/

Լյարդի համար օգտակար և լյարդի աշխատանքին նպաստող սննդատեսակներն են’

Ձկնեղեն /կարպ, խեկ, ծածան, իշխան/
Անյուղ միս /տավարի, հավի, հնդկահավի/
Կաթնամթերք /պանիր, կաթնաշոռ, կեֆիր/
Վարսակի փաթիլներ և հնդկաձավարի շիլա
Վարունգ, կարտոֆիլ, ճակնդեղ, դդում, լոլիկ, կաղամբ, /ճակնդեղի արմատները շատ օգտակար են լյարդի համար/
Բուսայուղ /արևածաղկի, ձիթապտղի/
Խաշած բանջարեղեն, թարմ ապուրներ, աղցաններ
Բանան, գրեյպֆրուկտ
Չորացրած մրգեր’ ծիրան, սալորաչիր, թուզ
Մեղր
Թորած ջուր, բուժիչ հանքային ջրեր




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache