good-banner
Լրահոս

Օհանյան․ աշխատում ենք զենքն արագորեն Հայաստան հասցնելու ուղղությամբ

 

6C42922C-5688-4E9B-AF66-87181552641F_w640_r1_cx0_cy9_cw0_s

azatutyun.am-ը գրում է. Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը Միջազգային անվտանգության հարցերով 5-րդ համաժողովին մասնակցելու համար գտնվում է Մոսկվայում, այսօր «Ազատության» հետ զրույցում նշել է, որ պաշտպանության համակարգում նոր հրաժարականներ չեն լինելու:

Օհանյանը նաև ասել է, որ ադրբեջանցի պաշտոնակիցների հետ հանդիպումներ չի ունեցել, նրանց հետ բանակցություններ էլ չեն սպասվում, «քանի դեռ [ադրբեջանցիները] կրակում են»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, դրանք, ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով, առաջվա պես գործընկերային են, «ոչինչ չի փոխվել»: Այժմ աշխատում են ձեռք բերած սպառազինությունը «արագորեն» Հայաստան հասցնելու ուղղությամբ:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am