Լրահոս

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյանը դաշինքը գնում է իշխանափոխության

 

saqunc-300x185

Քիչ առաջ Երեւանի Հիլթոն հյուրանոցում ՀՀ պաշտպանության նախկին նախարարը Սեյրան Օհանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը եւ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ստորագրեցին հուշագիր ապրիլին նախատեսված խորհրդարանական ընտրությունների ժամանակ դաշինքով հանդես գալու մասին:

Հուշագրի ստորագրման նիստը վարում էր Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա մինչ հուշագրի ստորագրումը անդրադրձ կատարեց Հայաստանում առկա քաղաքական-տնտեսական իրավիճակին:

Հուշագրի ստորագրումից հետո ելույթով հանդես եկան դաշինքի ղեկավարները: Առաջինը խոսեց Րաֆֆի Հովհաննիսյանը. «Հարգելի հայրենակիցներ այսօր պատմական օր է, որովհետև ռազմական գործիչ, գեներալ պետական մեծ ավանդ ունեցող մեր հայրենակիցը և Ժառանգությունը ու այլ կազմակերպություններ որոշել են, որ Հայաստանի առջև առկա մարտահրավերը այնքան բարձր է, որ մենք պետք է միանանք: Այսօր մենք մեկնարկ ենք տալիս նոր ղեկավարության և նոր շարժման: Այս պայքարը հանուն ՀՀ քաղաքացու և մեր ինքնիշխանության ու ազատության պսակվի հաջողությամբ»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հաջորդիվ ելույթ ունեցավ Վարդան Օսկանյանը.«Սիրելի հայրենակիցներ նախ ասեմ, որ ես հարյուր տոկոսով երկրորդում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերը՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի, Արցախի և երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ: Սեյրան Օհանյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին ու ինձ շատ բան է միավորում՝ երեքս էլ եղել ենք պետականության կերտման ակունքներում: Մեր նպատակն է ստեղծել մի երկիր, որը կլինի անկախ ու բարգավաճ, որտեղ ապրելու կգա ողջ հայությունը: Սա հազվագյուտ իրավիճակներից մեկն է երկրում իրավիճակ փոխելու»,-ասաց Վարդան Օսկանյանը:

«Ապրիլյան խորհրդարանական ընտրությունները լինելու են մեզ համար շատ կարևոր, որտեղ ձևավորվելու է ՀՀ-ի ողջ իշխանությունը: Մեզ համար կարևոր է ,որ յուրաքանչյուր անձ իր ներդրումն ունենա  ՀՀ-ի համար ազգային, միջազգային երաշխիքների ձևավորման համար, մեր բոլորիս ուշադրությունը  ՀՀ-ի ապագան է լինելու նրա զարգացումը, և մեր հայրենակիցների անվտանգ գործունեության   ապահովումը, որի հիմքում լինելու է մարդը, զինվորը գյուղացին , բժիշկը: Հիմքում տնտեսության զարգացումն է լինելու , որի համար պետք է համապատասխան միջոցառումներ ձեռնարկենք, որը պետք է լինի իրագործելի: Մենք կարևորում ենք անվտանգության երաշխիքների բարձրացումը:

Զգալով այն բոլոր խնդիրնեը որոնք կան բանակում ,եկել ենք այն եզրահանգման որ պետք է  թիկունք  բանակի համար, իսկ բանակի համար թիկունքը մեր երկրի  ճիշտ գործունեությունն է բոլոր ոլորտներում»,- նշեց նախկին պաշտպանության նախարար` Սեյրան Օհանյանը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing