Լրահոս

Օհանյանը վերադարձել է. Սերժ Սարգսյանի հետ հաշտվե՞լ են

 

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը tert.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ Սեյրան Օհանյանը Ռուսաստանից վերադարձել է Հայաստան: Չվերադառնալու մտադրության մասին հարցին ի պատասխան Ռուզաննա Խաչատրյանն ասել է, թե Սեյրան Օհանյանը երկար տարիներ եղել է Հայաստանի ռազմա-քաղաքական պատասխանատուներից մեկը եւ երբեւէ չի դադարի լինելուց:

Միաժամանակ, Ռուզաննա Խաչատրյանն ասել է, թե չի պատասխանի Օհանյանի փոխարեն, սակայն նշել է, որ նա մտահոգ է պետության ապագայով եւ միաժամանակ «նորմալ, մարդկային հարաբերություններ ունի բոլոր կուսակցությունների, երկրի բոլոր կարևոր պաշտոններում գտնվող անձանց հետ: Այ սա կարող եմ հաստատ ասել: Բոլորը բոլորի հետ շփվում են, անկախ նրանից, թե ինչպիսի կարծիքներ ունեն ապագայի (երկրի կառավարման ձևի) վերաբերյալ: Եվ երբևիցե չեմ կարծում, որ այդ հարաբերությունները թշնամական կլինեն», հայտարարել է Ռուզաննա Խաչատրյանը:

Երկար ժամանակ մամուլը գրում էր, որ Սեյրան Օհանյանը մեկնել է Հայաստանից և այլևս չի պատրաստվում վերադառնալ: Այդ հրապարակումներին Օհանյանը որևէ կերպ չարձագանքեց և թվում էր թե այն իրականություն է: Հիմա Օհանյանի կինը հայտարարում է, որ իր ամուսինը վերադարձել է և ավելին թշնամական հարաբերություններ չունի իշխանության ներկայացուցիչների ու շփվում է նրանց հետ: Սա նշանակում է, որ ինչ որ բան է փոխվել Օհանյանի պլաններում: Գուցե նա արդեն հաշտվել է Սերժ Սարգսյանի հետ ու այլևս չի ցանկանում ազատվել նրա իշխանությունից:

Ամեն դեպքում, կարծում ենք քիչ ժամանակ կպահանջվի հասկանալու համար, թե Օհանյանը ինչ նոր ծրագրով է եկել Հայաստան և արդյոք նա շարունակելու է իր նախկին ընդդիմադիր գործունեությունը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing