Լրահոս

Օհանյանին զենքով չես վախեցնի. պետք է հորինել կոմպրոմատ

 

Իշխանությունները ամեն բան անում են, որպեսզի Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը հնարավորինս քիչ ձայներ հավաքի: Դաշինքի ղեկավարների նկատմամաբ հնչում են ամենատարբեր մեղադրանքները: Նրանց սևացնել են փորձում իրենց ենթակայության տակ գտնվող մեդիառեսուրսներով: Այս պահին Սեյրան Օհանյանի ղեկավարած դաշինքի նկատմամբ գնում է թաքնված հակաքարոզ: Իշխանությունները լավ են հասկանում, որ բացահայտ և տոտալ հակաքարոզը կարող է բերել հակառակ էֆեկտ ու չեն գնում դեռ նման քայլի: Այս դաշինքը հիմնականում փորձում են անվանարկել գործիչներ, որոնք իշխանության մեջ չեն, բայց սպասարկում են իշխանության շահերը: Իհարկե կան նաև արդարացիորեն դժգոհողներ և կան նաև խնդիրներ, որոնց բաղադրությունները հանրությունը պետք է ստանա դաշինքի լիդերներից, բայց այդ խնդիրներն այնպիսին չեն, որպեսզի իշխանությունների գործած անօրինականությունները անտեսվի և պայքար մղվի հենց Օհանյանի ղեկավարած դաշինքի դեմ:

Ի վերջո շատերի համար անհասկանալի է, թե ինչով է վտանգավոր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, որ իշխանությունները այդքան մտավախություններ ունեն: Չէ որ առաջին հայացքից դաշտում այլ ընդդիմադիր ուժեր ևս կան, սակայն նրանց դեմ կենաց մահու պայքար չի մղվում: Իհարկե չպետք է կասկածել մյուս ընդդիմադիրների անկեղծության վրա, սակայն կա մի հստակ տարբերություն, որը նախկին պաշտպանության նախարար՝ Սեյրան Օհանյանի դաշինքը, դարձել է վտանագավոր իշխանությունների համար: Սեյրան Օհանյանը կադրային սպա է: Նա երկար տարիներ ղեկավարել է Արցախի ու Հայաստանի բանակները: Օհանյանը անցել է արցախյան պատերազմի ամբողջ ընթացքը: Օհանյանի կենսագրությունը ստիպում է իշխանություններին հասկանալ, որ նրանց զենքով վախեցնել չի լինի:

Այս դաշինքի պարագայում զենքի գործոնը հանվում է, այն որևէ ազդեցություն չի ունենա և չի կոտրի նրանց վճռականությունը: Այս է պատճառը, որ փորձում են կոմպրոմատների լեզվով խոսել, իսկ եթե չկա կոմպրոմատներ, ապա պետք է հորինել դրանք կամ գոնե հանրությանը համոզել, որ կան այդպիսիք ու հանրությանը փորձեն հավատացնել, որ ինչ որ  պահի Սեյրան Օհանյանը կարող է հետ կանգնել իր ծրագրից:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing