Լրահոս

Օլիգարխների ձեռքերը երկար են

 

Օրերս մենք գրել էինք, որ մի շարք երիտասարդ գործիչներ որոշել են  թուլացնել Հայաստանում առկա մոնոպոլիստներին, որոնցից առավել հայտնին  ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է:

Երիտասարդները հայտարարում են,որ փորձելու են  Հայաստան բերել այնպիսի ապրանքներ, որոնք բացի մոնոպոլիստներից այլ գործարարների արգելված է բերել:

«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը օրերս իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ պատրաստվում է «արգելված»  ապրանքներ ներկրել. «Որոշել եմ ընկերներիս հետ շաքարավազ, տախտակ ու այլ «արգելված» ապրանքների ներմուծում սկսել»,-իր ֆեյսբուքյան էջում գրել էր երիտասարդ գործիչը: Այս պահին Արմեն Մկրտչյանը իր ընկերների հետ փորձում է ներկրում կազմակերպել:

Արմեն Մկրտչյանը իր ընկերների հետ փորձում էր շաքար ներկրել: Այս օրերին շաքարի առաջին խմբաքանակը պետք է Հայաստան հասներ, սակայն անհայտ պաճառներով ներկրումը իրականացնել չի ստացվել.«3 օր Ռուս-վրացական սահմանին կանգնեցված ապրանքը անցնելով բոլոր ստուգումները, «չերևացող» ձեռքի շնորհիվ հետ ուղարկվեց, իսկ մեր ռուս գործընկերները հրաժարվեցին շարունակել, տեղ հասցնելը համարելով անհնար…

Առաջիկա օրերին փասթաթղթավորված ուսումնասիրությունը կներկայացնենք, իսկ հիմա կշարունակենք բանակցություններն այլ ֆիրմաների հետ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել էր Արմեն Մկրտչյանը:

Փաստորեն օլիգարխները գտել են այլ ճանապարհ երիտասարդներին խանգարելու համար: Նրանք ներկրումը չեն խոչընդոտել Հայաստանի սամանին, որպեսզի կառավարության վրա ստվեր չնետեն, այլ դա արել են Վրաստանի միջոցով:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing