Լրահոս

Օլիգարխների հետ ինձ շատ հանգիստ եմ զգում. Կարեն Կարապետյան

 

100909

Կարեն Կարապետյանին մամուլի ասուլիսում լրագրողներից մեկն ուղիղ հարցրեց՝ օլիգարխների հետ լեզու գտնո՞ւմ եք, օրինակ կարո՞ղ եք ասել՝ շաքարի գնին ձեռք չտաք կամ ալյուրի գինը մի թանկացրեք: «Իսկ դուք համարում եք, որ դա իմ գործառույթն է՞»,- հարցրեց իրեն հարց ուղղող լրագրողին վարչապետը:

«Օրիգարխների հետ ես զգում եմ ինձ շատ հանգիստ, ապահով: Ես չգիտեմ այդ բառի տակ ինչ եք դնում, ապահով: Կարո՞ղ եմ զանգահարել եւ, այ սենց, կտրուկ ասել՝ շաքարի գնին ձեռք չտաք…»,- կիսատ թողնելով միտքը վարչապետը խոսեց ալյուրի գնի թանկացումից՝ նշելով, որ այն շատ չի թանկացել, կարագի գինը թանկացել է, բայց ահագին չի թանկացել:

«Եթե Նոր տարվա միջին գները նայենք, ապա կարագի գինն ընկել է, բա ինչի՞ չեք ասում նրանք, որոնք, որ ընկել են: Գնողունակությունը, ձեր այս Նոր տարում, չի եղել ավելի վատ, քան անցած Նոր տարում: Այդ իսկ պատճառով, բոլոր այդ հաշիվները հաշվի առնելով՝ եթե շուկայում կա արձագանք, որը պետք է բերեր գնի փոփոխության, ուրեմն պետք է բերի գնի փոփոխության»,- շեշտեց Կարեն Կարապետյանը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

http://armtimes.com/hy/article/100909

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing