Լրահոս

Օլիգարխներին զգուշացում սահմանից. Հայաստանը կիսվեց

 

icon (1)  lragir.am-ը գրում է .  Արցախ այցելած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ քառօրյա պատերազմը ցույց տվեց՝ հակառակորդը չի կարող հայ ժողովրդին պարտադրել լքել իր հողը: Նա ասել է նաեւ, որ մենք պետք է միշտ համախմբված լինենք, որպեսզի հաղթենք:Հովիկ Աբրահամյանը ճիշտ է՝ հակառակորդը չկարողացավ հայ ժողովրդին ստիպել լքել հողը: Բայց հայ ժողովրդի մեկ այլ հակառակորդ՝ քրեա-օլիգարխիկ համակարգը, արդեն երկու տասնամյակ շահագործում, իրավազրկում, տեղահանում է հայ ժողովրդին իր հայրենիքից, նրան դարձնելով գաղթական:Այս համակարգը յուրացրել է պետական իշխանության լծակները եւ ազգային բարիքը, ունեզրկելով հանրությանը եւ նրան զրկելով հավասար մրցակցային հնարավորությունից, երկրի զարգացմանն իր նպաստը բերելու հնարավորությունից:Քառօրյա պատերազմը սակայն կտրուկ փոխել է իրավիճակը երկրում, մասնավորապես հանրային գիտակցության մեջ իսկական հեղափոխություն է կատարվել: Հանրությունը տեսել, զգացել է, որ ինքն է երկրի իրական տերը, ինքնակազմակերպվել է, տեր կանգնել իր բանակին ու սկսել իրացնել իր պատասխանատվությունը: Եվ սկսել է հարցեր բարձրացնել, էական հարցեր, ինչն ակնհայտ լարվածություն ու խուճապ է առաջացրել համակարգում:Համակարգը հիմա փորձում է համախմբման կոչերով, կիսատ-պռատ քայլերով գնել իր ինդուլգենցիան: Խոսում են գազի ու էլեկտրաէներգիայի ինչ որ ծիծաղելի էժանացման, պարտադիր կուտակային համակարգը մեկ տարով հետաձգելու եւ այլնի մասին: Այսօր հայկական մամուլում տեղեկություն տարածվեց, որ խոշոր բիզնեսին պարտավորեցրել են իրենց շահույթից մասնաբաժին հանել բանակին:Այսինքն, համակարգը փորձում է ամեն գնով պահպանել իր դիրքերն ու ստվերային անօրինական իրավիճակը, փորձելով խուսափել հանրային պահանջներից ու փոփոխություններից:Սակայն քառօրյա պատերազմում տեղի է ունեցել անշրջելին՝ տապալվել է ոչ միայն արտաքին թշնամին, այլեւ հստակ սահմանվել է ներքին թշնամու՝ քրեական օլիգարխիայի պատասխանատվությունը:«Բոլորս հոգնել ենք այս վիճակից, հոգնել ենք որովհետև էլ տեղ չկա դիմանալու, չի կարող, որ ես իմ կյանքը դնեմ, իմ առողջությունը դնեմ, ու տեսնեմ, որ դիմացը ոչ մի բան չեմ ստանում, որ ես մարդահաշիվ չեմ, ես մենակ պետք եմ, որ իրանց ունեցվածքը պաշտպանեմ։ Մի բան էլ ես, չէ՛, պետք է ունենամ, որ մի բանի վրա էլ իմ սիրտը ցավա»: Սա սահմանին մարտական հերթապահություն անող զինվորականի խոսքն է, որտեղ ամեն ինչ հստակ սահմանված է:Սա է իրավիճակը, եւ նկատելի է, որ համակարգը սպառել է պատերազմի օրերի «լռության քվեն», եւ հիմա արագորեն սպառում է հետպատերազմյա ժամանակաշրջանի «սպասման քվեն»: Հայաստանը կիսվել է, եւ դա չի կարելի չնկատել: Ավելի ճիշտ՝ Հայաստանը բյուրեղացել է ու սահմանվել՝ դա ժողովուրդն է իր բանակով, իսկ մյուս կողմում քրեական օլիգարխիայի համակարգն է՝ իրեն ծառայության անցած քաղաքական դասով, որը համախմբման կոչերով հույս ունի շարունակել նախկին ձեւով:Այդ «համախմբումը» չի լինելու եւ չի կարող լինել, դա անհնար է: Համակարգը կամ պետք է ծառայության անցնի ժողովրդին եւ իրացնի իր պատասխանատվությունը, կամ տեղի է ունենալու անխուսափելին: Վտանգավոր իրավիճակ է առաջացել, բայց ոչ թե Հայաստանի, այլ այդ համակարգի համար:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing